ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն ու Վրաստանը ժամանակավորապես դադարեցնում են ավիահաղորդակցությունը. կողմերը հաշվել են կորուստները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այսօրվանից՝ հուլիսի 8-ից, ուժի մեջ է մտնում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ օդային փոխադրումները ժամանակավոր դադարեցնելու որոշումը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ կիրակի վրացական Georgian Airways եւ MyWay Airlines ավիաընկերություններն իրականացրել են վերջին թռիչքները Ռուսաստանի ուղղությամբ

«Այո, մենք կատարել ենք վերջին չվերթը դեպի Մոսկվայի Ժուկովսկի օդանավակայան: Այդ թռիչքից հետո մենք դադարեցրել ենք թռիչքները դեպի Ռուսաստան»,-ասել է MyWay Airlines-ի PR-մենեջեր Թամար Քոբուլաշվիլին: Վրաստանից Ռուսաստան վերջին թռիչքներն իրականացնել պատրաստվում են «Ուրալյան ավիաուղիներ», «Պոբեդա» եւ «Աէրոֆլոտ» ռուսական ավիաընկերությունները:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը գնահատել է Վրաստանի հետ ավիահաղորդակցության դադարեցման հետեւանքով ավիաընկերությունների կորուստները 3 մլրդ ռուբլիի չափով, կիրակի տեղեկացրել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը:

«Այժմ կատարվում են հաշվարկներ: Ըստ խիստ նախնական գնահատման՝ կորուստները կազմում են շուրջ 3 մլրդ ռուբլի: Դրանում ներառված են ինչպես ուղղակի կորուստները, այնպես է բաց թողնված եկամուտները»,-ասել է նախարարը:

Իսկ «Կոմերսանտ» պարբերականին ավելի վաղ վրացական Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի ղեկավար Մարիամ Քվրավիշվիլին հայտնել էր, որ Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության դադարեցման հետեւանքով վնասը կկազմի շուրջ 2 մլրդ լարի (գրեթե 710 մլն դոլար), իսկ այդ երկրում հանգստացողների թիվը 2019 թվականին կկրճատվի 1 մլն մարդու հաշվարկով:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ից Թբիլիսիում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը: Դրանց պատճառը Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ նիստի ժամանակ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հետ կապված սկանդալն էր:  Դա առաջացրել էր վրացական ընդդիմության բողոքը, որոնց ներկայացուցիչները թույլ չեին տվել ռուսական պատվիրակությանը շարունակել ելույթը: Տեղի ունեցածը զայրացրել էր հազարավոր քաղաքացիներին, որոնք հավանություն են տվել երկրի արեւմտամետ քաղաքականությանը:

Մեկնաբանելով հունիսի 20-ին կայացած առաջին ցույցի իրադարձությունները, երբ տուժել էր 240 մարդ եւ ավելի քան 300-ը բերման ենթարկվել, Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ երկրի ներքին անկայունությունը ձեռնտու է միայն Ռուսաստանին՝ անվանելով այդ երկիրը «թշնամի եւ օկուպանտ»: Անկարգությունների համար Զուրաբիշվիլին պատասխանատվությունը վերագրել էր երկրի ընդդիմությանը, որն, ըստ նրա, կառավարվում է Մոսկվայից:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular