ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի խումբ տղաներ բռնաբարել էին այս 13 տարեկան աղջնակին. Գիտե՞ք ինչ տեղի ունեցավ 2 տարի անց…

ՎԻԴԵՈ

Ավստրալիուհի Լինդա Թրեվանսի սիրտը փշրված է, և աշխարհում այնպիսի դեղ չկա, որը կկարողանար բուժել նրան։

Այս կինն ապրել է յուրաքանչյուր ծնողի համար ամենասարսափելի մղձավանջը՝ սեփական զավակի մահը։

Լինդայի դուստրը՝ Քեսիդին, ընդամենը 13 տարեկան էր, երբ դպրոցում մի խումբ աղջիկների ծաղրի առարկան է դարձել։ Անձնական վիրավորանքները վերածվել են իսկական հալածանքների՝ ինչպես դպոցում, այնպես էլ՝ սոցցանցերում։

Վիճակն այն աստիճան է բարդացել, որ Քեսիդին հրաժարվել է դպրոց հաճախել և գործնականում բաց է թողնում գրեթե մեկ ուսումնական տարվա պարապմունքները։

Հետո ստիպված էր հատուկ վերականգնողական դասընթաց հաճախել, և կարծես թե ամեն ինչ կամաց-կամաց տեղն էր ընկնում։

Նույնիսկ աղջիկները, որոնք անհանգստացում էին Քեսիդիին, ընդունեցին իրենց մեղքն ու ներողություն խնդրեցին։ Ավելին, նրան փառատոն հրավիրեցին։

Բայց պարզվեց, որ դա ընդամենը պատրվակ էր, որ նրան ծուղակը գցեն։

«Նոր ընկերները» Քեսիդիին բերեցին փառատոնի անցկացման վայրի հարևանությամբ գտնվող տունը, որտեղ բառացիորեն կազմակերպել էին աղջկա բռնաբարությունը։

Հետագայում նրա մայրը պատմում է․«Այնտեղ տարիքով մեծ երեխաներ են եղել, որոնց մասին Քեսը տեղյակ էլ չէր։ 2 աղջիկ նստել  են ներքևում ու սպասել, 15 տարեկան 2 տղա բռնաբարել են նրան, իսկ մեկը կանգնած հսկել է մուտքի դուռը»։

Կատարվածի մասին հաղորդեցին ոստիկանությանը, բայց Քեսիդին այդպես էլ իր մեջ ուժ չգտավ, որ պաշտոնական հայտարարություն տա։ Սոցիալական ցանցերում սպառնալիքները շարունակվում էին, ու նա վախենում էր դատաստանից։

Ոստիկանները մի քանի անգամ դիմեցին նրան ու անգամ պաշտպանություն առաջարկեցին, բայց աղջիկը նրանց հետ կապ չհաստատեց։

Երբ կատարվածի մասին ասացին դպրոցում, այնտեղ միայն թևները տարածեցին, ասելով, որ դա հիմա արդեն ոստիկանության գործն է։ ՄԻ խոսքով, փակ շրջան էր ստեղծվել։

Որոշ ժամանակ անց աղջիկն ինքնասպանություն գործեց։

Դստեր մահվանից հետո մայրը երկար ժամանակ ուշքի չէր գալիս, իսկ հետո սոցցանցի իր էջում դիմեց դստերը պատահածի բոլոր մեղավորներին։

Լինդան գրել էր, որ բոլորն էլ գիտեն մեղավորների անունները։ Ինքը հույս ունի, որ նրանք ամբողջ կյանքում կհիշեն Քեսիդիի անունը․ չէ՞ որ նրանց ձեռքերին է դստեր արյունը։

Դժվար է պատկերացնել զգացումները, որ ապրում է այս կինը։

Ծնողները չպետք է թաղեն իրենց երեխաներին։ Դա մեծ ցավ է, նման բան չպետք է լինի։

Ամբողջական նյութը՝  այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular