ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աբդուլլահ Գյուլը ցանկանում է հայ տնտեսագետ Աճեմօղլուին ընդգրկել նոր կուսակցության հիմնադիր կազմում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 

Թուրքիայում  շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) մի շարք ներկա ու նախկին անդամներ նախաձեռնում են ստեղծել նոր կուսակցություն, հաղորդում է ermenihaber.am-ը:

Այդպիսով պնդումներ կան, որ Թուրքիայի Հանրապետության 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը ցանկանում է նոր ստեղծվելիք կուսակցության հիմնադիր կազմում ներառել աշխարհահռչակ հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին: Վերջինս բնակվում է ԱՄՆ-ում:

Նշվում է, որ կուսակցությունը ղեկավարելու է Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը:

Աղբյուրի փոխանցմամբ` Բաբաջանի ղեկավարությամբ իրականացվող գործընթացի կուլիսներում բացի Գյուլից կան նաև արդարատության նախկին նախարար Սադուլլահ Էրգինը, ներքին գործերի նախկին նախարար Բեշիր Աթալայը և լրագրող Ֆեհմի Քորուն:

Թուրքական աղբյուրը հետևյալ կերպ է անդրադարձել Տարոն Աճեմօղլուի հանգամանքին.

«Այն ժամանակ, երբ Գյուլը նախագահ էր, Աճեմօղլուին «Մշակույթի և արվեստի» մեդալով էր պարգևատրել: Գյուլը ցանկանում է, որպեսզի Աճեմօղլուն զբաղվի նոր կուսակցության «տնտեսական» հարցերով: Աճեմօղլուն աշխարհում ամենից շատ մեջբերվող առաջին 10 տնտեսագետներից մեկն է: Նա դասախոսում է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Տեխնոլոգիական ինստիտուտում: Հայ ընտանիքի զավակ Աճեմօղլուն Թուրգութ Օզալի նախագահության ժամանակ ամուսնացել էր պետնախարար Իսմայիլ Օզդաղլարի աղջկա հետ»:

Հիշեցնենք, որ  Աճեմօղլուին դեռևս 2018 թվականի մայիսին Հայաստան էր հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց նա այդպես էլ չայցելեց Հայաստան։

 

 

Աղբյուրը` ermenihaber.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular