ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 90-ամյակն է

ՍՊՈՐՏ
 

Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանն այսօր կդառնար 90 տարեկան:

Պետրոսյանը աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 1963 թվականին, 1966 թվականին՝ պաշտպանել կոչումը:

«Երկաթե Տիգրանը» Միջազգային կարգի գրոսմայստեր էր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու։
«Ես ձգտում եմ ապացուցել, որ շախմատում ամենակարևորը ստեղծագործական սկիզբն է, այն սկիզբը, որը շախմատը դարձրել է շախմատ, որի շնորհիվ այն չի մոռացվել հազարամյակների ընթացքում:

Շախմատիստը ստեղծում է իսկական գլուխգործոցներ, որոնք վերջին հաշվով տեղ են գրավում մշակութային արժեքների համաշխարհային գանձարանում: Ես այդպիսի շախմատի կողմնակիցն եմ և կցանկանայի, որ երիտասարդները, որոնք իրենց կյանքը նվիրում են հնագույն այդ խաղին, առաջին հերթին տեսնեին նրա ստեղծագործական կողմը, որ շախմատը նրանց համար դառնար ստեղծագործական այն ակտը, որը երկրպագուներին բերում է գեղագիտական անբացատրելի հաճույք ու բավականություն: Իսկ հաղթանակներ այդ դեպքում անպայման կլինեն»,- ասել է լեգենդար շախմատիստը։

Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Ա. Էբրալիձեի գլխավորությամբ։ Առաջին հաջողություններն արձանագրել է Համամիութենական պատանեկան առաջնություններում։ Սպորտի վարպետի նորման լրացրել է 1947 թվականի ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչում։ Երկրի 1949 թվականի առաջնության եզրափակչում գրավել է 16-րդ տեղը։ Մոսկվա տեղափոխվելուց հետո հիանալի արդյունքների է հասել։ 1950 թ. ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 1951 և 1956 թվականներին մրցաշարերում մրցակցությունից դուրս էր։ 1951 թվականի առաջնությունում ցուցադրել է խաղի գրոսմայստերական վարպետություն (2-3-րդ տեղեր) և 1952 թվականին միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել։

Այդ առաջնությունում նույնպես բաժանել է 2-3-րդ տեղերը։ Սկսած այդ ժամանակից՝ աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակից է։ 1953 թվալանին հավակնորդների մրցաշարում գրավել է 5-րդ տեղը։ 1955 թվականին միջփնջային մրցաշարում 4-րդն էր, 1958-ին՝ 3-4-րդը, 1962-ին՝ 2-3-րդը։ 1959 թվականին հավակնորդների մրցաշարում գրավել է 3-րդ տեղը։
1962 թվականին, հաղթելով հավակնորդների մրցաշարում, Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Մ. Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթել է 1963 թվականին և նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։ 1966 թվականին Պետրոսյանը պաշտպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով Սպասկիին։

1969 թվականին շախմատի աշխարհի առաջնության ժամանակ պարտվել է նույն Սպասկիին։ 1971 - 1980 թվականներին շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։ ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում։
1984 թվականից Երևանի շախմատի տունը կրում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը։ Փարիզում գործում է Տիգրան Պետրոսյանի անվան ակումբ, որի նախագահն է Ֆրանկ-Վազգեն Բայրամյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular