Երևանում 25-ամյա Անին վրաերթի է ենթարկել 20-ամյա Անիին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 14-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է տուժածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: