ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներդրումների եւ տնտեսական աճի մակարդակով Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների շարքում առաջինն է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է ԵԱՏՄ անդամ երկրների ընթացիկ տարվա հունվար-ապրիլի հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ 2019 թվականի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ԵԱՏՄ անդամ երկրներում համախառն ներքին արդյունքն աճել է 0.9 տոկոսով։ Միության երկրների շարքում ամենաբարձր տնտեսական աճը գրանցվել է Հայաստանում՝ 7.1 տոկոս, այնուհետև Ղրղզստանում՝ 5.3 տոկոս։ Նշված ժամանակահատվածում միության ներսում ներդրումներն աճել են 1.4 տոկոսով, ընդ որում, ամենից բարձր աճը ևս նկատվել է Հայաստանում՝ 10.8 տոկոս։

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, բացառությամբ փոխադարձ առևտրի, մնացած ցուցանիշների գծով ԵԱՏՄ-ում աճ է գրանցվել։ Այսպես՝ դիտարկվող ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 384,9 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ ավելացել է 2.8-ով։ Ռուսաստանի մասնաբաժինն ընդհանուր արդյունաբերական արտադրանքում 88,5% է, Ղազախստանինը՝ 6,4%, Բելառուսինը՝ 4,5%, Հայաստանինը և Ղրղզստանինը՝ 0,3%։ ԵԱՏՄ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունի վերամշակող արդյունաբերությունը՝ 60.2 տոկոս, ինչը նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ նվազել է 0.8 տոկոսային կետով։ Հայաստանում հանքարդյունաբերության գծով անկումը կազմել է 2.4 տոկոս։

 

ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 1.3 տոկոսով, ընդ որում համեմատաբար ամենամեծ աճը գրանցել է Ղազախստանը՝ 3.6 տոկոս։ Բելառուսում գյուղարտադրանքի ծավալները կրճատվել են 0.6 տոկոսով։

Դիտարկվող ժամանակահատվածում շինարարության ծավալներն աճել են 0.7 տոկոսով, սակայն Ղրղզստանում և Հայաստանում նկատվել է անկում, համապատասխանաբար, 1.6 և 10.7 տոկոսով։

ԵԱՏՄ-ում մանրածախ առևտուրն աճել է 2.1 տոկոսով. ամենաբարձր աճը գրանցվել է ՀՀ-ում՝ 7.5 տոկոս, ապա Բելառուսում՝ 5.9 տոկոս։

Աճ են գրանցել են նաև ուղևորաշրջանառության և բեռնաշրջանառության ծավալները, համապատասխանաբար, 6.2 և 2.2 տոկոսով։ ՀՀ ուղևորաշրջանառության 0.3 տոկոս աճը հիմնականում պայմանավորված է երկաթուղային տրանսպորտով կատարված ուղևորաշրջանառությամբ՝ 16 տոկոս, մինչդեռ օդային տրանսպորտով ուղևորաշրջանառության անկումը կազմել է 19.4 տոկոս։ ԵԱՏՄ-ում ուղևորաշրջանառության աճը պայմանավորված է օդային տրանսպորտով ուղևորաշրջանառությամբ՝ 12.8 տոկոս։

ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի ծավալներն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահտվածի համեմատ կրճատվել են 7 տոկոսով, մինչդեռ արտաքին առևտրի ծավալները չեն փոփոխվել։ Արտահանման ծավալն աճել է 1,4%-ով, ներմուծումը կրճատվել 2,6%-ով։ Զուտ արտահանումը կազմել է 55,4 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2018-ի առաջին եռամսյակի 52,2 մլրդ ԱՄՆ դոլարի դիմաց։ Բացառությամբ Ռուսաստանի և Ղրղզստանի, մնացած երկրներում արտահանման ծավալները կրճատվել են։ Ներմուծման գծով ԵԱՏՄ անդամ երկրներում ևս անկում է գրանցվել, բացի Բելառուսից, որի ներմուծման ծավալները չեն փոփոխվել։

Արտահանման ապրանքային կառուցվածքում գերակշռում են հանքային ապրանքները (68,7%), իսկ ներմուծման կառուցվածքում մեծ տեղ են զբաղեցնում մեքենաներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցները՝ 41.8 տոկոս, քիմիական արդյունաբերության արտադրանքը՝ 19.2 տոկոս, սննդամթերք և գյուղատնտեսական արտադրանքը՝ 12.5 տոկոս։ 2019 թվականի առաջին եռամսյակում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ առևտրի արտահանման ապրանքային կառուցվածքում ՀՀ-ից հանքային ապրանքների արտահանումն աճել է շուրջ 2 անգամ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular