ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը համարում է, որ Միջերկրական ծովի արևելյան մասում Թուրքիայի գործողությունները սադրանք են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ը հասկացրել է Անկարային, որ հարամում է, որ Թուրքիայի հայտարարությունը Միջերկրական ծովի արեւելյան հատվածում հորատման մտադրության մասին սադրանք է: Այդ մասին հայտարարել է եվրոպական եւ եվրասիական հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Փալմերը Կիպրոսի լրատվական գործակալությանը (CNA) տված հարցազրույցում:

Փալմերը, որը մի շարք հանդիպումներ է ունեցել Կիպրոսում ընթացիկ շաբաթ, հայտարարել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն սատարում է Կիպրոսի իրավունքն իր ածխածնային ռեսուրսները մշակելու համար: «Մենք գտնում ենք, որ այդ ռեսուրսներից ստացված եկամուտը պետք է արդարացիորեն բաշխվի կղզու ամբողջ բնակչության միջեւ բանակցությունների միջոցով կարգավորման շրջանակներում»,-ասել է նա:

Հարցին, թե հատկապես ինչ կանի ԱՄՆ-ը, եթե Թուրքիան պնդի Միջերկրական ծովի արեւելյան հատվածում հորատման համար, Փալմերը պատասխանել է. «Ես չեմ ուզում հիպոթեզներ նշել, սակայն կարող եմ ասել, որ մենք հասկացրել ենք Թուրքիային, որ համարում ենք, որ իր ձեռնարկած գործողությունները սադրանք են, եւ մենք կոչ ենք արել Թուրքիայի դադարել դրանք»:

«Մենք շարունակում ենք քննարկել համագործակցության խորացման եւ ամրապնդման միջոցները: Կիպրոսի հանրապետությունը վերջերս ուղարկել է իր առաջին ռազմական կցորդին Վաշինգտոնի դեսպանատուն, այդ իսկ պատճառով մենք համատեղ աշխատում ենք այն ուղղությամբ, որ մտադրությունների մասին հայտարարությունն  իրականացվի գործնականում»,-հավելել է նա:

Հարցին, թե համարում է արդյոք նա անախրոնիզմ, որ Կիպրոսում դեռեւս գործում է էմբարգո ԱՄՆ-ից զենքի մատակարարման շուրջ, Փալմերը նշել է, որ «Կիպրոսը Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերն է, եւ մենք դիտարկում ենք այդ ոլորտում ուղիները»,-հավելել է նա:

1987 թվականին ԱՄՆ-ը սահմանափակել էր Կիպրոսին զենքի եւ պաշտպանական միջոցների փոխանցումը՝ փորձելով խթանել վերամիավորման ջանքերն ու խուսափել կղզում սպառազինությունների մրցավազքից: Առ այսօր Կիպրոսի կառավարությունը փորձում է չեղարկել էմբարգոն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular