ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի անդամակցության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց Հայաստանի համար համաշխարհային տնտեսության կենտրոններին հասանելիության ինստիտուցիոնալիզացումը։ Այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 7-ին Ռուսաստանի Դաշնությունում Սանկտ Պետերբուրգի միջազգային համաժողովի 23-րդ լիագումար նիստում իր ելույթի ընթացքում։ «Հայաստանի նման երկրների համար շատ կարևոր է համաշխարհային տնտեսության կենտրոններին հասանելիության ինստիտուցիոնալիզացումը: Դա առաջին հերթին վերաբերվում է Ռուսաստանի հետ մեր համագործակցությանը և անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը: Մենք տրամադրված ենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հետագա կատարելագործմանը և ԵԱՏՄ-ին մեր անդամակցությունն առավելագույնս արդյունավետ դարձնելուն: Այդ նպատակի համար մենք կգործադրենք բոլոր ջանքերը մեր միության անդամների միջև համագործակցության մեխանիզմները կատարելագործելու և ինտեգրացիան առավելագույնս խորացնելու համար: Սա հավասարապես վերաբերվում է նաև ՀԱՊԿ-ին մեր անդամակցությանը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց, որ Հայաստանը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական կապերի ընդլայնմամբ։ «Այս առումով հատուկ նշանակություն ունի Չինաստանը: Ուրախ եմ ընդգծել, որ վերջին օրերին մենք երկկողմ հարաբերությունների բարձր դինամիկայի և զարգացման ենք հասել այդ երկրի հետ, որը համաշխարհային տնտեսության ամենաառանցքային դերակատարներից է: Որպես ԵԱՏՄ անդամ մենք կարևոր ենք համարում տարբեր ինտեգրացիոն միությունների և նախագծերի հետ ինստիտուցիոնալ համագործակցության ստեղծումը: Առաջնահերթ եմ համարում ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համակցման գաղափարի իրականացումը: Այն ամբողջովին տրամաբանական է և բանական»,- նշեց ՀՀ վարչապետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular