ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան մեծացնում է զենքի արտահանումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

2018 թվականին ֆրանսիական սպառազինության արտահանման գումարը 2017-ի համեմատությամբ 30 տոկոսով աճել է: Այս մասին իր ամենամյա զեկույցում հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը: 2018 թվականին Ֆրանսիան վաճառել է ավելի քան 9 մլրդ եվրոյի զենք: Պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլիի խոսքով՝ «վերջին 20 տարում սա լավագույն ցուցանիշներից մեկն է»: Նա «ողջունել է վաճառքի վերակողմնորոշումը»՝ շեշտելով, որ 2018-ին «եվրոպացի գործընկերներին» ֆրանսիական զենքի մատակարարումները կազմել են 25 տոկոս, այլ ոչ թե 10 տոկոս, ինչպես անցյալ տարիներին, փոխանցում է Euronews-ը: 

Սակայն Ֆրանսիայից զենքի գլխավոր ներմուծող են շարունակում մնալ Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան եւ Կատարը: Եմենում ռազմական հակամարտությանը մասնակցող Սաուդյան Արաբիան անցյալ տարի 50 տոկոսով մեծացրել է ֆրանսիական ռազմական տեխնիկայի գնումները: Իսկ Կատարը պատվիրել է Rafale կործանիչներ եւ NH90 բազմանպատակային ուղղաթիռներ՝ մոտ 2,4 մլրդ եվրո ընդհանուր գումարով:

Ֆրանսիայի կառավարությունը հայտարարում է, որ իր զենքի վաճառքը կարգավորվում է խիստ ընթացակարգերով, որոնք համապատասխանում են միջազգային պայմանագրերին: Պաշտպանության նախարարության զեկույցում նշվում է երաշխիքներ ստանալու մասին, որ Սաուդյան Արաբիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին  վաճառվող զենքը չի օգտագործվի Եմենի հակամարտությունում խաղաղ բնակիչների դեմ:

Սակայն հասարակական կազմակերպությունները բազմիցս հանդես են եկել Փարիզի քննադատությամբ՝ նշելով, որ նրա զենքից զոհվում են խաղաղ եմենցիներ, եւ կառավարությանը կոչ են անում դադարեցնել արաբական պետություններին աջակցությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular