ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԷՑ-ի ֆուտբոլային տոնը՝ Առաջին Հանրապետության օրվա առթիվ (ֆոտո)

ՍՊՈՐՏ

Ավանի ֆուտբոլային ակադեմիայում անցկացվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Հայաստանի առաջին հանրապետության հռչակման տոնին նվիրված ֆուտզալի մրցաշար, որին մասնակցում էր ՀԷՑ-ի 11 թիմ Երեւանից, Հայաստանի մարզերից եւ Արցախից: Մրցաշարի հաղթող ճանաչվեց ՀԷՑ ՓԲԸ-ի Կենտրոն տարածքային համակարգման տնօրինության «Կենտրոն ՏՀՏ» թիմը՝ 2:1 հաշվով պարտության մատնելով ՀԷՑ-ի վարչական ապարատի «ՎարչԱպարատ» թիմին: Երրորդ տեղը զբաղեցրեց Շիրակի մարզի Գյումրու մասնաճյուղի «Ղարս» թիմը: «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Արհմիության նախագահ, մրցաշարի կազմկոմիտեի նախագահ Արտեմ Մուրադյանի խոսքով, մրցաշարի արդյունքներով ձեւավորվելու է ՀԷՑ-ի հավաքական թիմ, որը կմասնակցի Հայաստանի եւ միջազգային սիրողական մրցաշարերին:

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում առողջ ապրելակերպին մեծ ուշադրություն է դարձնում: 12 տարի շարունակ մեր ընկերությունը Հայաստանի տոնին նվիրված մեծ սպարտակյադաներ ենք կազմակերպում 9 մարզաձեւերից: Բայց նաեւ ուշադրություն ենք դարձնում ֆուտզալին: Այս տարի որոշեցինք անցկացնել ֆուտզալի մրցաշար եւ այն նվիել Հայաստանի առաջին հանրապետության 101-ամյակին: Մրցաշարին մասնակցում են 3 թիմ Երեւանից, 7 թիմ մազերից, եւ Արցախից մեկ թիմ՝ «ԱրցախԷներգո» թիմը:

 Ճիշտ է՝ մրցաշարը սիրողական է, բայց այս երկու օրերի հետաքրքիր խաղերը ցույց տվեցին, որ մեր մրցաշարը սիրողական մակարդակից էլ բարձր է: Շնորհակալ ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային մրցաշարն անցկացնելու համար խաղադաշտ, մրցավարական կազմ տրամադրելու համար: Կարծում եմ՝մեր նախաձեռնությունը եւ մրցաշարն ամբողջությամբ խթան կհանդիսանա Հայաստանում սիրողական ֆուտզալի զարգացմանը եւ մյուս ընկերություններն էլ մեզանից օրինակ կվերցնեն՝ նման մրցաշարեր կազմակերպելու առումով: Այս պարագայում մրցաշարի հաջորդ փուլերում հնարավորություն կունենանք մրցել արդեն մյուս ընկերությունների թիմերի հետ»,- ասաց Արթուր Մուրադյանը: Մրցաշարին ներկա էր Երեւանի «Արարատի» եւ ԽՍՀՄ հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը:

«Նման մրցաշարերը շատ կարեւոր են մարզաձեւի զարգացման եւ մասսայականացման համար: Արդեն մի քանի տարի հետեւում եմ այսպիսի սիրողական մրցաշարերի եւ շատ կուզեի, որ Հայաստանի մյուս խոշոր կազմակերպությունները եւս կազմակերպեն եւ անցկացնեն նմանօրինակ մրցաշարեր: Սա իսկապես կխթանի Հայաստանում սպորտի զարգացմանը»,- նշեց Խորեն Հովհաննիսյանը:

Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսում բացեց «Կենտրոն ՏՀՏ» թիմից Վաչագան Հաբեթյանը: Հաշիվը հավասերցեց «ՎարչԱպարատի» ավագ Խաչիկ Ավետիսյանը: 3-րդ խաղակեսում հաշվի մեջ առաջ անցավ «Կենտրոն ՏՀՏ» թիմը՝ հաշիվը դարձնելով 2:1։ Հաղթական գոլը խփեց նախկին ֆուտբոլիստ Ժորա Ղազարյանը։

ՀԷՑ-ի ներքին առաջնության եզրափակիչ խաղը հետաքրքիր ու լարված ստացվեց, սակայն խաղահրապարակում ուժերն անհավասար էին. «Կենտրոն ՏՀՏ-ն» առաջատար էր: Ժորա Ղազարյանը նշեց, որ մրցաշարին պատրաստվել էին շուրջ 3 ամիս:

«Երկար էինք պատրաստվել այս խաղին, շատ էինք ուզում հաղթել։ Մեր թիմից յուրաքանչյուրի համար կարեւորը հաղթանակն էր ու մեզ հաջողվեց»,- շեշտեց Ժորա Ղազարյանը, որը նախկինում ֆուտբոլիստ է եղել եւ խաղացել է Հայաստանի Բարձրագույն խմբում։

Ի դեպ, մրցաշարը մրցանակային ֆոնդով էր: Հաղթող թիմը ստացավ 1 մլն դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած «ՎարչԱպարատ» թիմը՝ 700 հազար դրամ, իսկ 3-րդ տեղը գրավածը՝ 500 հազար դրամ: 15 անվանակարգերում հաղթողներ ընտրվեցին, որոնք պարգեւատրվեցին 50 հազարական դրամով: Մրցաշարի կազմակերպման եւ անցկացման ծախսերը, մասնակից թիմերի տեղավորումն ու տեղափոխումն ապահովել է ՀԷՑ ՓԲԸ-ի Արհմիությունը:

ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի խոսքով՝ նման մրցաշարերը, որքան էլ սիրողական են, օգնում են ինչպես սպորտի զարգացմանն, այնպես էլ համերաշխության ամրապնդմանը։

«Մենք այս մրցաշարը նվիրեցինք մեր հայրենիքի առաջին հանրապետության տարեդարձին։ Ուզում ենք, որ նման մրցաշարերը շատ լինեն, քանի որ նրանք օգնում են համերաշխության. հայրենասիրության ամրապնդմանը»,- ասաց Կարեն Հարությունյանը։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular