ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միհրան Հարությունյանը այցելեց Վիվառոյի գրասենյակ

ՍՊՈՐՏ

Ճիշտ է, Միհրան Հարությունյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ գրավեց երկրորդ տեղը, բայց հայ ժողովրդի համար նա Օլիմպիական չեմպիոն է: Քանի որ հաղթանակը հակառակորդին ուղղակի նվիրեցին, մրցավարական կողմնապահությունն ուղղված էր իր դեմ: Սակայն սպորտային անարդարությունը չընդունվեց հայ հասարակությանը կողմից: Մենք չէինք կարող հանդուրժել այն արցունքները, որ հոսում էին հայ ըմբիշի աչքերից պարգևատրման արարողության ժամանակ: Վիվառոն անմիջապես արձագանքեց միջադեպին՝ Միհրան Հարությունյանի վրա կատարված բոլոր խաղադրույքները համարելով հաղթած:

Եվ ահա մեր չեմպիոնը Հայաստանում է և առանց երկմտելու ընդունում է գրասենյակ այցելելու Վիվառոյի հրավերը: Միհրան Հարությունյանին այստեղ սպասում էին անհամբեր, և հերոսը ժամանեց: Հանդիպումը շատ ջերմ էր ու հուզիչ: Բոլորն էին ցանկանում սեղմել նրա ձեռքը, շնորհակալություն հայտնել և ոգևորել նրան հետագա հաղթանակների համար: Միհրանի հետ հանդիպումը, զրույցները և շփումը նորովի բացահայտեցին հայ ըմբիշին: Պարզ, համեստ ու խելացի երիտասարդը համբերատար պատասխանում էր հարցերին, լուսանկարվում բոլոր ցանկացողների հետ, իսկ նրանց թիվը գնալով ավելանում էր: Մոտեցել էին Վիվառոյի տարբեր բաժինների աշխատակիցները, շնորհակալություն էին հայտնում, իրար հերթ չտալով գրկում էին հյուրին, իսկ վերջինս սպորտային հանգստությամբ հայտարարեց, որ կմնա այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ է:

Վիվառոն Միհրան Հարությունյանին դատարկաձեռն չճանապարհեց: Նրան նվիրեց Վիվառոյի գավաթ և ուղևորություն 2 անձի համար դեպի Լոնդոն, որի ընթացքում մեր չեմպիոնը հնարավորություն կունենա այցելել Արսենալ – Մանչեսթեր Յունայթեդ ֆուտբոլային խաղին, նաև հանդիպել մեր հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:

Կազմակերպելով այսպիսի հանդիպումներ՝ Վիվառոն ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայկական սպորտի կողքին է, հայ մարզիկների կողքին...

ՄիհրանՀարությունյանիհետնկարներըկարողեքդիտել՝ այստեղ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular