Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆյսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ «Խաստուր» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են 39-ամյա Ազիզ Սլոյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի E 080 YH 177 RUS համարանիշի և 64-այա Սամվել Ղուկասյանի վարած Mercedes մակնիշի 35 NF 042 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել բնակչին պատկանող հողատարածքի երկաթե ցանկապատը և հայտնվել հողամասի տարածքում:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ