ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Դավթյանը 5 մեդալ է նվաճել Սանկտ Պետերբուրգում

ՍՊՈՐՏ

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներից Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուրգում ավարտված սպորտային մարմնամարզության «Դիտյատինի գավաթից» վերադառնում է 5 մեդալով, որից 3-ը ոսկե:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Մայիսի 24-25-ը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած  «Դիտյատինի գավաթում» Հայաստանի երկու ներկայացուցիչներ Արթուր Դավթյանն ու երիտասարդ Գագիկ Խաչիկյանը ընդհանուր հաշվարկով 7 մեդալ են նվաճել՝ 4 ոսկի, 2 արծաթ եւ 1 բրոնզ: Հայ մարմնամարզիկները թիմային հաշվարկում զբաղեցրել են առաջին տեղը: Գավաթի մեկնարկային օրը Արթուր Դավթյանը բազմամարտի մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել, Գագիկ Խաչիկյանը՝ 4-րդ տեղը գրավել: Մայիսի 25-ին առանձին գործիքների եզրափակիչներում Արթուր Դավթյանը հաղթողի կոչումը նվաճել է երկու գործիքների վրա, իսկ Գագիկ Խաչիկյանը՝ մեկ։

«Շատ լավ եմ գնահատում մեր թիմի մասնակցությունը: Այս մրցաշարում կարգն այնպես էր, որ յուրաքանչյուր երկրից պետք է երկուական մասնակից լիներ՝ մեկը մեծահասակներից, մյուսը՝ երիտասադներից: Արթուր Դավթյանից շատ գոհ եմ: Ոսկե մեդալ նվաճեց բազմամարտում, ինչը հրաշալի արդյունք է բազմամարտի համար, ոսկե մեդալակիր դարձավ նաեւ իր հիմնական գործիքի՝ հենացատկի եւ նժույգի վարժություններում: Օղակների եւ ազատ վարժություններում արծաթե մեդալակիր դարձավ: Էլեմենտներ էինք ավելացրել պտտաձողի վարժությունում եւ Արթուրը շատ լավ կատարեց այն: Ի դեպ՝ պտտաձողը մեր ամենաթույլ գործիքն է: Այս մրցաշարը մեզ շատ հարկավոր էր, քանի որ որոշակի փոփոխություններ էինք կատարել, բարդացրել էինք մի քանի վարժություններ, քանի որ առջեւում Եվրոպական խաղերն են եւ մեզ պետք էր հասկանալ, թե ինչպես է Արթուրը կարողանում կատարել փոփոխված վարժությունները: Հենց այս ծրագրով ու փոփոխված, բարդեցված վարժություններով էլ հանդես կգանք Եվրոպական խաղերում:

Գագիկ Խաչիկյանի մասնակցությունն էլ է ինձ գոհացնում, քանի որ իր առջեւ դրված խնդիրները լիարժեք կատարեց: Նժույգի վարժությունում ոսկե մեդալակիր դարձավ, պտտաձողի վարժությունում բրոնզե մեդալ նվաճեց, ինչն անակնկալ էր: Գագիկ Խաչիկյանին նպատակային ընդգրկեցինք այս մրցաշարին: Նրա համար ավելի շատ փորձություն էր «Դիտյատինի գավաթը»: Եվրոպական խաղերի օրերին  մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ  անցկացվելու է աշխարհի երիտասարդների առաջնություն, որին մասնակցելու է Գագիկ Խաչիկյանը: Միայն նա է մասնակցում: Գագիկը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նժույգի վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել: Նրա վարժությունը բարդացրել ենք եւ այս գավաթում փորձարկեցինք աշխարհի առաջնության համար: Առաջնությունը կայանալու է Հունգարիայում:

Թիմային հաշվարկում առաջին տեղն ենք գրավել: Սա ուղղակի հրաշալի արդյունք էր եւ ինձ համար շատ անսպասելի: Մարմնամարզությունում ամենալավ ոսկին բազմամարտի ոսկե մեդալն է:

Այժմ կնախապատրաստվենք Եվրոպական խաղերին: Հայաստանի թիմը՝ Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը հունիսի 8-22-ը Թբիլիսիում ուսումնամարզական հավաք կանենք Եվրոպական խաղերի համար, որն իրականացնում է ՀԱՕԿ-ը: Չնայած Եվրոպական խաղերին հանդես կգանք 3 մասնակցով, բայց մեզ հնարավորություն է տրվել հավաքին թիմի կազմ ընդգրկել նաեւ Արթուր Ավետիսյանին, քանի որ նա էլ պատրաստվում է Համաշխարհային Ունիվերսիադային:

Այս հավաքի ընթացքում Արթուր Դավթյանի հենացատկի վարժությունում կփորձարկենք երկրորդ ցատկը՝ բարդացված տարբերակով, բայց դա նախատեսված կլինի աշխարհի առաջնության համար: Արթուր Դավթյանի վարժությունում դեռ աշխատելու տեղ կա աշխարհի առաջնության համար: Օլիմպիական ուղեգիր նվաճելու մեր միակ հույսը հոկտեմբերի 4-13-ը Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունն է»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Նշենք, որ Հակոբ Սերոբյանը Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերում լինելու է մրցավար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular