ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային մամուլը Արցախում ադրբեջանական զինուժի գործողությունները նմանեցնում է ԻՊ-ի վայրագություններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանական բանակում «Իսլամական պետության» անդամների ներգրվվածության և ապրիլին արցախա-ադրբեջանական սահմանին նրանց մասնակցության հարցը դարձել է քննարկման և մտահոգությունների առարկա միջազգային միանգամից մի քանի լրատվամիջոցներով:
Իտալական Spondasud.it կայքի վերլուծաբանը նմանություններ է գտնում Արցախում` ադրբեջանցի և Սիրիայում ու Իրաքում` «Իսլամական պետության» ահաբեկիչների ձեռագրերում:
Իտալական կայքը շեշտում է, որ մարդկանց գլուխներ կամ ականջներ կտրելը հատուկ է ահաբեկիչներին, և այդ գործողություններով պարծենալու սովորություն ունեն ԻՊ անդամները: Ezdipress կայքում ազգությամբ եզդի զինվորի դաժանաբար սպանվելն ու լուսանկարների հրապարակումը մեծ վրդովմունք է առաջացրել եզդի օգտատերերի շրջանում: Կայքի մեկնաբանությունների բաժնում կան հարյուրավոր գրառումներ, որտեղ ընթերցողները համեմատականներ են կատարում` շեշտելով, որ Ադրբեջանը ոչնչով չի տարբերվում Իսլամական պետությունից: Նրանցից շատերը ադրբեջանական զինուժի գործողությունները որակում են որպես պատերազմական հանցագործություն:
Նույն կայքում քննարկումներին մասնակցել են նաև ադրբեջանցի օգտատերերը, ովքեր ոչ թե հերքում են ադրբեջանցի զինվորների կատարած վայրագությունները, այլ շեշտում, որ պատերազմի ժամանակ ամեն ինչ էլ թույլատրելի է: Այն, որ «ԻՊ» անդամները կռվում են Ղարաբաղում, հաստատում է նաև ISNA կայքը: «Հարյուր ադրբեջանցի, որոնք «Իսլամական պետության» անդամ են, ԼեռնայինՂարաբաղի պատերազմին մասնակցելու նպատակով Սիրիայից վերադարձել են իրենց երկիր»,-գրում է կայքը: ISNA-ն գրում է, որ «Իսլամական պետության» անդամները, որոնք ունեն ադրբեջանական ծագում և որոնց թիվը հասնում է մոտ 100-ի, լքել են Սիրիան և նպատակ ունենալով մասնակցել ղարաբաղյան պատերազմին՝ Թուրքիայի տարածքով վերադառնում են իրենց երկիր:
Այս համատեքստում չափազանց կարեւոր է նաև ադրբեջանական լրատվամիջոցներով ներկայացված լուրը, որ վերջին օրերին թուրքական հատուկ ստորաբաժանումները ինքնաթիռով եկել են Ադրբեջան` սահմանին զոհված ծառայակիցների դին Թուրքիա տեղափոխելու համար:
Այս վերլուծությունները կատարելիս վերոնշյալ պարբերականները հիշեցնում են Ադրբեջանի մասնակցությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն, որը ահաբեկիչների շարքերում ունեցել է 3000 գրոհային:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular