ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում Հրանտ Դինքին դատապարտել են «թուրքականությունը» վիրավորելու համար. ՌԲԿ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական ՌԲԿ պարբերականը հոդված է հրապարակել աշխարհի տարբեր երկրների իրավական գործելակերպի մասին՝ պետության առաջին դեմքին վիրավորելու պարագայում՝ «Խոսք եւ գործ. ինչպես են վիրավորում իշխանությունը Եվրոպայում»։

Թուրքիայի 1926 թվականի Քրեական օրենսգիրքը տարբեր արգելքներ է նախատեսում այն արտահայտությունների դեպքում, որոնք կարող են վիրավորել նախագահին, հանրապետությունը, ազգային մեծ ժողովը, զինված ուժերը եւ անգամ «թուրքականությունն» առհասարակ։ 1999 թվականի օգոստոսի 17-ին երկրաշարժը Թուրքիայում տասնյակ հազարավոր կյանքեր խլեց։ Milliyet թերթի լրագրողները եկել են եզրակացության, որ նախագահ Սուլեյման Դեմիրելը ոչ միայն չի նախաձեռնել անհրաժեշտ միջոցներ ողբերգության հետեւանքների վերացման համար, այլեւ դրա համար ոչ մի պատասխանատվություն չի կրել։ «Անգամ 7,4 բալը չկարողացավ ցնցել Դեմիրելին»,- ասել են լրագրողները։ Թուրք դատավորները նրանցից յուրաքանչյուրին դատապարտեցին մեկ տարի չորս ամիս բանտարկության, բայց մեկի պատիժը սահմանեցին պայմանական, մյուսինը փոխարինեցին տուգանքով։ Դա այնքան էլ չմեղմեց ՄԻԵԴ-ի դիրքորոշումը. «Արթունը եւ Գյուվեներն ընդդեմ Թուրքիայի» գործում  խախտման մասին եզրակացությունը ձեռք բերվեց միաձայն եւ անվերապահ։

«Թուրքականությունը» վիրավորելու բազմաթիվ գործերից ամենատխուրը Ֆիրաթ Դինքի գործն էր, որը գրում էր Հրանտ մականվամբ։ Հայկական ծագում ունեցող լրագրողը Agos թերթում ութ հոդված էր հրապարակել Թուրքիայում հայ փոքրամասնության մասին։ Հրապարակումներին հաջորդեցին բողոքի ցույցեր եւ «թուրքականության» վիրավորանքի մասին գործընթաց; մեղադրական դատավճիռը հաստատվեց Թուրքիայի Վճռաբեկ դատարանում, չնայած գլխավոր դատախազի եզրակացությանը «թուրքականությունը» վիրավորելու մասին։ 2007 թվականի հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվեց ուլտրաազգայնական կազմակերպության ներկայացուցչի կողմից, որի ծրագրերը հայտնի էին ոստիկանությանը։ Ոստիկանների անգործությունը սպանությունը կանխելու գործում փաստեց արդեն Եվրոպական դատարանը, որն այս գործում ոչ միայն խոսքի ազատության, այլեւ կյանքի իրավունքի ոտնահարում է տեսել։

«Թուրքականությունը» վիրավորելու հոդվածը  «թուրք ազգին» վիրավորելու հոդվածով փոխարինելը չփոխեց Եվրոպական դատարանի քննադատական մոտեցումը, իսկ նախագահին վիրավորելու մասին հոդվածը առհասարակ չփոխվեց ոչ մի բարեփոխմամբ։ Վերջերս այն կիրառվում է արդեն Ռեջեփ Էրդողանի քննադատների հանդեպ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular