ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ խորհուրդը վերջնականապես հաստատել է Գազային դիրեկտիվի փոփոխությունների նախագիծը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրամիությունը վերջնականապես հաստատել է ԵՄ Գազային դիրեկտիվի փոփոխությունների նախագիծը, որը թույլ կտա Բրյուսելին ընդլայնել ծովային գազամուղների, մասնավորապես «Հյուսիսային հոսք-2»-ի վերահսկման հնարավորությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՄ Խոհրդի մամուլի ծառայությանը:

Հայտարարության մեջ նշվում է, որ փաստաթուղթը հաստատվել է առանց քննարկման ինչպես եւ սպասվում էր: Համապատասխան նորմատիվ ակտերը կհրապարակվեն մոտ ապագայում ԵՄ պաշտոնական ամսագրում եւ  դրանից 20 օր անց նոր օրենքը ուժի մեջ կմտնի:

ԵՄ խորհուրդը նաեւ ընդգծել է, որ նոր փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո ԵՄ անդամ պետությունները կունենան ինը ամիս դրանք ազգային օրենսդրության մեջ ներդնելու համար:

Միեւնույն ժամանակ ԵՄ-ն մտադիր է մինչեւ 2019 թվականի վերջը կատարել բոլոր տեխնիկական ընթացակարգերը, քանի որ ավելի վաղ Եվրահանձնաժողովի էներգետիկայի գլխավոր տնօրինության ղեկավար Դոմինիկ Ռիստորին հայտնել էր, որ փոփոխված ԵՄ գազային դիրեկտիվը պետք է ուժի մեջ մտնի «Հյուսիսային հոսք 2» -ի շահագործումից առաջ, որպեսզի դրա գործողությունը տարածվի այդ նախագծի վրա:

Սպասվում է, որ «Հյուսիսային հոսք 2» -ը շահագործման կհանձնվի մինչեւ 2019 թվականի վերջը:

Լրամշակված դիրեկտիվը ԵՄ էներգանորմերը տարածում է երրորդ երկրներից ԵՄ հասնող ծովային գազամուղների վրա, որոնք դուրս են գալիս միության պետությունների սահմաններից:

ԵՄ-ի Երրորդ էներգափաթեթի նորմերի համաձայն՝ «Հյուսիսային հոսք 2»-ի օպերատորը պետք է «Գազպրոմ»-ից անկախ ընկերություն լինի:

Գերմանիան հասել է այդ փոփոխությունների զգալի մեղմացման, քանի որ ամփոփիչ տեքստում  նշվում է, որ ռուսական նախագծին այդ նորմերից բացառությունների տրամադրման մասին որոշումը ընդունելու է ոչ թե Բրյուսելը, այլ ԵՄ երկիրը, որտեղ գազամուղը դուրս է գալիս եվրոպական տարածք: «Հյուսիսային հոսք 2»-ի դեպքում դա Գերմանիան է:

Ըստ եվրոպացի  փորձագետների մեծամսանության գնահատականների՝ այս ձեւով Գազային դիրեկտիվը թույլ չի տա կասեցնել «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը, սակայն կարող է խնդիրներ եւ անորոշություն ստեղծել ներդրողների համար, մասնավորապես, դրա փոխհատուցվելիության ժամկետի հարցերում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular