ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցուկերբերգին ցանկանում են հեռացնել Facebook-ի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պետք է հեռանա նույնանուն ամերիկյան ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից. այդ պահանջը բաժնետերերի մի մասը ներկայացրել է մայիսի 30-ին կայանալիք Facebook-ի բաժնետերերի հերթական տարեկան ժողովի նախօրեին: Այդ հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ-ի արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի կայքում:

Փաստաթղթում նշվում է, որ մի շարք հաշվարկների արդյունքում 2018 թվականի հուլիսից սկսած՝ ընկերության ղեկավարությունը կորցրել է գնահատվող արժեքի 40 տոկոսը: Հայտարարության հեղինակները գտնում են, որ այդ կորստի համար պատասխանատու է Ցուկերբերգը, որը, նրանց կարծիքով, փաստորեն միանձնյա է ղեկավարում ընկերությունը: «Հիմնադիր Մարկ Ցուկերբերգը վերահսկում է ձայների 51 տոկոսը, չնայած նրան պատկանում է ընկերության բաժնետերերի շուրջ 13 տոկոսը»,-նշվում է հայտարարության մեջ, հաղորդում է DW-ը:

Ընկերության աշխատանքն օպտիմալացնելու համար, այլ քայլերի հետ մեկտեղ անհրաժեշտ է Մարկ Ցուկերբերգի փոխարեն ընտրել Facebook-ի տնօրենների խորհրդի անկախ նախագահ: Ցուկերբերգը զբաղեցնում է այդ պաշտոնը 2012 թվականից՝ միաժամանակ լինելով ընկերության գլխավոր տնօրենը: «Գլխավոր տնօրենը, որը նաեւ ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է, կարող է չափից շատ ճնշում գործադրել տնօրենների խորհրդի եւ օրակարգի վրա՝ այդկերպ թուլացնելով տնօրենների խորհրդի վերահսկողությունը մենեջմենթի գործողությունների վրա»,-ընդգծվել է հայտարարության մեջ:

Ընկերության արժեզրկման պատճառներից առաջինն ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտությունն է:

Ավելի վաղ Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ պատրաստվում է օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունը դիտարկել որպես Facebook-ի առաջնահերթություն: ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների նախօրեին MyPersonality հավելվածը օգտագործող միլիոնավոր օգտատերերի տվյալներն անօրինաբար փոխանցվել էին Cambridge Analytica ընկերությանը, որը զբաղվում է ինտերնետի օգտատերերի տվյալների խորին վերլուծությամբ: Facebook-ի ղեկավարները տեղեկացել էին այդ մասին 2016 թվականի վերջում, սակայն չէին իրազեկել օգտատերերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular