ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս պոռնոաստղերը Պետդումային առաջարկել են «Սեքսի դասեր՝ աշակերտների համար» ծրագիր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հայտնի ռուս պոռնոաստղեր Ելենա Բերկովան եւ Անգելինա Դորոշենկովան Պետդումային «Սեքսի դասեր՝ աշակերտների համար» ծրագիր են առաջարկել:

Life.ru-ի փոխանցմամբ՝ հայտնի դերասանուհիները դիմել են Պետդումայի կրթության հանձնաժողովի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովին՝ առաջարկելով կատարելագործել դպրոցական ծրագիրը:

Նիկոնովի անունով գրված նամակում աղջիկները հստակ շարադրել են այն ուղղությունները, որոնցով պետք է դաստիարակել դպրոցականներին՝ «անվտանգության միջոցներ», սեքսով զբաղվելու մշակույթ, իրավաբանական պատասխանատվություն, անկանոն սեռական կյանքի հետեւանքներ, սեքսի տեսակների ուսումնասիրություն, լիբիդոյի բացահայտում:

Անգելինա Դորոշենկովա

«Դեռահասներին ուղղակի անհրաժեշտ է դպրոցում այս առարկան: Նրանք պետք է մասնագիտական հարցեր տան, որոնք չեն կարող քննարկել ծնողների հետ: Սեքսը մեր կյանքի կարեւոր մասն է, եւ դրա մասին իմանալն անհրաժեշտ է պատանի հասակից»,- ասել է Ելենա Բերկովան:

Ելենա Բերկովա

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular