ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էլ Կլասսիկո. Վաղաժամ եզրափակիչ Արքայական գավաթում

ՍՊՈՐՏ

TotoGaming-ը «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» խաղի համար առաջարկել է մի շարք հետաքրքիր խաղադրույքներ, որոնց ծանոթանալու համար անցեք հղումով։ «Սուպերկլասսիկոն»  պարզապես ֆուտբոլային խաղ չէ: Դա երկու  մշակույթների, քաղաքների, երկրպագուների, խաղացողների առճակատման բրենդն է: 90 րոպե աշխարհը բաժանվում է երկու մարտական ճամբարների և հանգեցնում միմյանց միջև անհաշտ դիմակայության: Անկախ այն հանգամանքից, թե մրցաշարային աղյուսակի որ հորիզոնականում են գտնվում թիմերը, և ինչ մարզավիճակում են խաղացողները. բավական է հաղթել Կլասսիկոն, որպեսզի երկրպագուները ներեն  ամեն ինչ: Այս հանդիպումը կդառնար եզրափակչի զարդարանքը, սակայն վիճակահանությունը նրանց միմյանց դեմ հանեց կիսաեզրափակիչ փուլում:

Իսպանիայի գավաթի պատմության մեջ սա կլինի թիմերի 33-րդ դիմակայությունը. 14 անգամ հաղթել են «Սերուցքայինները» , 12 հանդիպում հաղթանակով են ավարտել «Կապտանռնագույնները», 7 հանդիպում ավարտվել է ոչ ոքի արդյունքով: Վերջին անգամ Իսպանիայի գավաթի մրցաշարում երկրի երկու ուժեղագույն թիմերը հանդիպել են 2014թ-ին` եզրափակչում, որտեղ հաղթանակի է հասել Մադրիդի «Ռեալը»: Այդ հաղթանակից հետո հինգ տարվա ընթացքում «Արքայական»  ակումբն առաջին անգամ է դուրս գալիս Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլ, մինչդեռ «Բարսելոնան» վերջին քառամյակի անփոփոխ գավաթակիրն է:

2019թ-ի առաջին էլ Կլասսիկոն կընդունի «Նոու Կամպ» մարզադաշտը, որտեղ «Բարսելոնան» կայուն է, վստահ է և պարզապես ուժեղ է ցանկացած մրցակցից: Հենց սեփական խաղադաշտի գործոնն էլ դիմակայությունից առաջ  առավելություն է տալիս «Կատալոնական» ակումբին, ով ներկա դրությամբ հիանալի մարզավիճակում է գտնվում: Չնայած  վերջին 4 հաղթանակներին` «Ռեալը» շարունակում է խոցելի լինել պաշտպանությունում: Ակնկալվում է, որ կլինի գոլառատ հանդիպում՝  համեմված «Սուպերկլասիկոյին» բնորոշ երևույթներով, ինչպիսիք են Լեո Մեսսիի գոլը, Սերխիո Ռամոսի բազմագույն քարտերը… բազմաթիվ անկյունային և տուգանային հարվածները:

TotoGaming-ի տրամաբանական գործակիցներին կարող եք ծանոթանալ այստեղ «Ռեալը» հանդիպմանը կմոտենա առանց կորուստների, իսկ ահա «Բարսելոնայի» կազմում վնասվածքի պատճառով չի խաղա պաշտպան Ումտիտին:Սա նաև առաջին Կլասսիկոն է երկու ակումբների գլխավոր մարզիչների միջև. Հիշեցնենք, որ Սանտիագո Սոլարին  «Ռեալը»  գլխավորեց հենց «Բարսելոնայից»  կրած խայտառակ պարտությունից հետո: Սպասվում է, որ արգենտինացի մարզիչը խաղադաշտ դուրս կբերի հետևյալ մեկնարկային կազմը. Նավաս, Ռամոս, Վարան, Կարվախալ, Մարսելո, Կրոոս, Մոդրիչ, Կազեմիրո, Բեյլ, Բենզեմա, Վինիսիուս: Էռնեստո Վալվերդեի մեկնարկային 11 խաղացողները հավանաբար կլինեն Տեր Շտեգենը,Սեմեդուն, Պիկեն, Ռակիտիչը,Կոուտինյոն, Սուարեսը, Մեսսին, Ալբան, Բուսկետսը,Արթուրը և Լանգլեն: Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Բարսելոնա-Ռեալ» առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 6-ին  ժամը 23.55-ին, պատասխան խաղը կկայանա փետրվարի 28-ին:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular