ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կա ուղտերի սապատների մեջ

ՎԻԴԵՈ

Մենք գիտենք, որ...

Ուղտերը իրենց սապատներում ջուր են կուտակում, որպեսզի կարողանան դիմանալ անապատում:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է՝ ուղտերի սապատներում ճարպ է կուտակված:

Ուղտերը շատ դիմացկուն կենդանիներ են, սրանց քաշը հասնում է 500–800 կիլոգրամի, ապրում են մինչև 40 տարի: Այս կենդանիները լավ հարմարված են դաժան և անջուր միջավայրում՝ անապատում ապրելուն: Հաստ կաշին և խիտ մորթին պաշտպանում են ուղտին ինչպես ցերեկվա արևի այրող ճառագայթներից, այնպես էլ գիշերվա ցրտից: Ունեն հրաշալի տեսողություն, կարող են մարդուն տեսնել մի քանի կիլոմետր հեռավորությունից, կամ էլ երկնքում նկատել անձրևային ամպերի ուղղությունը և շարժվել այդ ուղղությամբ այն հույսով, որ կընկնեն անձրևի տակ: Ուղտերը նաև հրաշալի հոտառություն ունեն. նրանք թարմ խոտի և խոնավության առկայությունը հոտառությամբ զգում են 40–60 կիլոմետրից: Ուղտերը չեն քրտնում և քիչ քանակությամբ հեղուկ են կորցնում արտաթորանքի հետ: Ուղտերը ջրի պաշարներ ունենում են ներքին օրգաններում, մասնավորապես ստամոքսի պատերի մեջ: Շնչելու ժամանակ ևս ուղտը ջուր չի կորցնում, քանի որ քթանցքներից դուրս եկող խոնավ օդը հավաքվում է հատուկ ծալքի մեջ, ջրային գոլորշին հեղուկի է վերածվում և լցվում բերանը: Ուղտի ամենայուրահատուկ կառուցվածքային մասերից մեկը սապատն է (լինում են ինչպես երկսապատանի, այնպես էլ միասապատ ուղտեր): Լինելով ճարպային կուտակումներ՝ սապատները յուրատեսակ «տանիք» են՝ արևի ճառագայթներից պատսպարվելու համար: Բացի այդ, օրգանիզմի ամբողջ ճարպային պաշարները կուտակելով սապատներում՝ հնարավորություն  է ստեղծվում օրգանիզմի համար ստեղծել լավ ջերմատվություն: Պարզ է, որ կուտակված ճարպը կենդանու համար էներգիայի աղբյուր է: Բացի այդ, իրականում, չնայած սապատներում ճարպ է, բայց ինչ–որ առումով կարելի է ասել, որ դա նաև ջրի պաշար է: Բանն այն է, որ 100 գրամ ճարպի օքսիդացման ժամանակ առաջանում է 107 գրամ ջուր (նկատած կլինեք, որ կուշտ ուտելուց հետո նաև ջուր խմելու պահանջ է առաջանում, դա կապված է նրա հետ, որ օրգանիզմում կուտակվելու համար ճարպ է առաջանում, իսկ այդ պրոցեսի համար ջուր  է պետք): Կարելի է ասել, որ սապատների այս ճարպն էլ հենց հանդիսանում է ուղտի՝ անապատում գտնվելու ժամանակ ջրի հիմնական պաշարը: Մի փորձի ժամանակ ուղտին ամռանը 8 օր պահել են առանց ջրի, արդյունքում ուղտը նիհարել է 100 կիլոգրամով, բայց երբ նրան ջուր են տվել, նա 10 րոպեի ընթացքում խմել է 103 լիտր ջուր: Ի դեպ, ուղտերը կարող են նաև աղի ջուր խմել, և դա նրանց չի վնասում: Եթե նրանք երկար ժամանակ ջուր չեն խմել, անգամ արյունը չի խտանում: Ուղտերը առանց ջուր խմելու կարող են ապրել մինչև երկու շաբաթ, իսկ առանց ուտելու՝ մինչև երկու ամիս: Անբարենպաստ պայմաններում նրանք ունակ են կորցնել իրենց քաշի 40 տոկոսը, բայց «մի նստելով»՝ ունակ են խմել մինչև 225 լիտր ջուր:

Հանրահայտ անեկդոտը, երբ կառուցում են լողավազան, բայց ջուր չեն լցնում՝ առաջարկելով սկզբից առանց ջրի լողալ սովորել, ուղտերի դեպքում աշխատում է: Պարզվում է, որ ուղտերը, չնայած երբեք լողալու ջրային տարածք չեն տեսել, այդուամենայնիվ, հրաշալի լողում են, ընդ որում՝ լողում են մարմինը թեթևակի կողքի թեքած վիճակում (հավանաբար այստեղ ևս նրանց օգնում է ճարպով լցված սապատը, որը թույլ է տալիս ուղտին մնալ ջրի երեսին):

Նյութը հրապարակման պատրաստեց 1or.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular