ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի ընտրությունները կարևոր են Հայաստանի և հետխորհրդային այլ երկրների համար. վրացի լրագրող

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի խաղադրույքներն աննախադեպ բարձր են թե՛ Վրաստանի և թե՛ Արևմուտքի համար: Կա՛մ Վրաստանը ցույց կտա, որ հաղթահարել է հետխորհրդային տրանսֆորմացիան և անցել կայուն ժողովրդավարության վարչակարգի՝ վաստակելով եվրոպական ընտանիքին միանալու իրավունքը, կա՛մ ժողովրդավարացման պատկերը մեծ անկում կապրի` երկիրը վերադարձնելով հետսովետական ճահճի մեջ: Այս մասին The Washington Post-ում գրում է Ամերիկայի ձայնը կազմակերպության Վրաստանի մասնաճյուղի թողարկած Washington Today շաբաթաթերթի թղթակից Իա Մեուրմիշվիլին:

Նրա խոսքով` այժմ ամենակարևորն այն է, որ չորեքշաբթի ընտրություններն անցնեն խաղաղ, արդար և ազատ, իսկ երկու կողմերն ընդունեն արդյունքները` անկախ նրանից, թե ով կհաղթի: Հոկտեմբերի 28-ին առաջին փուլում զգացմունքների տեղատարափ էր, և քաղաքական բանավեճը ողողված էր փոխադարձ վիրավորանքներով, իսկ բռնության և հասարակական բախումների հավանականությունը չափազանց մեծ էր: Երկրորդ փուլի խաղաղ և միջազգայնորեն ընդունելի արդյունքները կարող են վերականգնել ազգային միասնությունը` Վրաստանը վերադարձնելով իր եվրոպականացման ուղուն:

2012-ին Վրաստանին հաջողվեց անցկացնել արդար ժողովրդավարական ընտրություններ, որոնցով երկրի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ խաղաղ իշխանափոխություն: «Այժմ` 6 տարի անց, Վրաստանում տեղի է ունենում հերթական կարևորագույն ժողովրդավարացման գործընթացը, որտեղ կառավարության առաջադրած թեկնածուն չի հաղթահարել նախագահական ընտրությունների առաջին փուլը: Արդյունքում տեղի է ունենալու ընտրությունների երկրորդ փուլ, ինչը վկայում է իրական ժողովրդավարական համակարգի ձևավորման մասին»,- գրում է հեղինակը:

Եթե երկրում արդար ընտրություններ չանցկացվեն, ապա Արևմուտքում դա կընդունեն որպես նշան, որ Վրաստանը պատրաստ չէ դեռևս դառնալու եվրոպական ընտանիքի անդամ, ինչը ողբերգական կլինի նրանց համար, ովքեր պայքարել են երկիրն այս օրվան հասցնելու համար: Իսկ հաջող ընտրությունների արդյունքում, ըստ հեղինակի, վրացիները կհաստատեն, որ իսկապես արևմտյան մտածողությամբ, ազատասեր ժողովուրդ են, որն արժևորում է բաց հասարակության առկայությունը: Նման արդյունքը պետք է որ Վրաստանը դարձնի տրանսատլանտյան ընտանիքի անդամ:

Հեղինակը գրում է, որ այս ամենը կարևոր է ոչ միայն Վրաստանի, այլև Արևմուտքի համար: Եթե Վրաստանին հաջողվի վերածվել զարգացող շուկայական տնտեսությամբ կայուն ժողովրդավարական հասարակության, ապա դա մեծ ազդեցություն կունենա Ուկրաինայի, Հայաստանի և այլ հետխորհրդային երկրների համար, այդ թվում` Ռուսաստանի:

Ուստի Վրաստանը և Արևմուտքը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի նախագահական ընտրությունները հաջողությամբ պսակվեն: Վրացիները պետք է ապահովեն ազատ և արդար ընտրություններ, Արևմուտքն էլ օգնի այդ հարցում և հաջողության դեպքում՝ ընդարձակի աջակցությունն ու համագործակցությունը` ի վերջո Վրաստանին ընդունելով եվրոպական երկրների շարքը:

«Սա իսկապես համակողմանի հաղթանակ կլինի Վրաստանի, Արևմուտքի և հետխորհրդային ժողովրդավարացման փորձի համար»,- գրում է հեղինակը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular