ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցլերը «դալտոնիկ» են, նրանք կարմիր գույնից կատաղել չեն կարող

ՎԻԴԵՈ

Մենք գիտենք, որ...

Ցլերը կատաղում են կարմիր գույնից: Օրինակ, դա ակնառու երևում է ցլամարտի ժամանակ, երբ ցլամարտիկը (մատադորը) թափահարում է կարմիր կտորը, որից ցուլը կատաղում է և հարձակվում:

Իրականում այդպես չէ:

Պարզվում է, որ ցուլը, ինչպես նաև գետաձին, բուն, այլ կենդանիներ գույները չեն տարբերում: Ցլամարտի ժամանակ ցուլը կատաղում է ոչ թե մատադորի կարմիր կտորից, այլ այդ կտորի սպառնալից շարժումից և, առավել ևս, հանդիսատեսի ձայներից: Պետք է հաշվի առնել նաև այն, որ ցլամարտի համար հատուկ էլ տորո–բրավո (թարգմանաբար խիզախ–ցուլ) տեսակի ցլեր են բուծում: Այս տեսակի ցլերը խիստ ագրեսիվ են, ջղային, շարժուն, բայց զուրկի են խելքից, և այդ իսկ պատճառով նրանց գործողությունները լրիվ կանխատեսելի են: Կաթնասունների աչքի ցանցաթաղանթը կազմված է երկու տիպի ֆոտոռեցեպտորներից՝ ցուպիկներից և շշիկներից: Ցուպիկները հնարավորություն են տալիս տեսնել առարկաների չափերը և ձևը, իսկ շշիկները` գույները: Մարդու և կապիկների մոտ շշիկների քանակը աչքի ցանցաթաղանթում շատ է, որը հնարավորություն է տալիս տարբերակել գույները: Իսկ ահա, օրինակ, կճղակավորների մոտ շշիկները այնքան քիչ են, որ նրանք գույները չեն տարբերակում, քանի որ նրանց կյանքում գույները մեծ նշանակություն չունեն: Բացի այդ, գիտնականները համարում են, որ ցուլը ոչ միայն աշխարհը տեսնում է սև–սպիտակ, այլ նաև նա կարճատես է: Ստացվում է, որ կտորի շարժումը նրանք ընդունում են որպես անտեսանելի թշնամու կողմից մարտահրավեր և համապատասխան ռեակցիա են տալիս՝ հարձակվելով: Գիտնականները փորձ են կատարել՝ ցուլի առջև կանգնեցրել են կարմիր և սև հագնված երկու մարդու, ընդ որում՝ սև հագածը սկսել է վազել, ցուլը ընկել է նրա հետևից՝ ուշադրություն չդարձնելով կարմիր հագուստով մարդուն: Ցլամարտը (իսպաներեն կորիդա բառացիորեն նշանակում է «փախչել») ունի շատ հին պատմություն: Ամենայն հավանականությամբ, այն սկիզբ է առնում բրոնզե դարից: Ստեղծողները եղել են իբերացիները, ովքեր բնակվում էին ժամանակակից Պիրենեյան թերակղզու տարածքում: Ցլամարտի ծագումը կապվում է որոշակի պաշտամունքային ավանդույթների հետ։ Հավանաբար ցլերի սպանությունը եղել է իբերական որոշակի ծիսակատարություն: Նմանատիպ ծիսակատարությունները տարածված են եղել նաև հին Եվրոպայի մի շարք միջեկրածովյան ազգերի, մասնավորապես՝ հին հույների շրջանում: Ի դեպ, կորիդայի ժամանակ գերակշռող գույնը կարմիրն է: Համարվում է, որ դա առաջացել է ոչ պատահաբար: Հարցն այն է, որ ցուլի արյունը այդպես ավելի քիչ է տեսանելի դառնում: Ստացվում է, որ կարմիր գույնը կորիդայում նպատակաուղղված է ոչ թե ցլերին զայրացնելուն, այլ հանդիսատեսին հանգստացնելուն, քանի որ այդ կերպ մարդիկ ավելի հանգիստ են ընդունում ցլի սպանությունը: Մյուս կողմից, վառ գույնն ավելի տպավորիչ է, ավելի լավ է հեռվից երևում և այլն: Համարվում է, որ մոլորությունը, թե ցուլը կատաղում է կարմիր գույնից, առաջացել է 1580–ականներին, քանի որ այդ ժամանակ է հայտնի դրամատուրգ Ջոն Լիլին գրել, որ փղի առջև պետք է կանգնել ոչ վառ գույնի հագուստով, իսկ ցլի առաջ՝ ոչ կարմիր հագուստով:

Ի դեպ, պարզվում է, որ շները տարբերակում են միայն դեղին և կապույտ գույները, այսինքն՝ լուսացույցով կարգավորվող խաչմերուկում կույրին ուղեկցող շունը իրականում կողմնորոշվում է ոչ թե լուսացույցի գույնով, այլ տրանսպորտային հոսքի ձայնով: Կարմիր գույնից կատաղում են հավի ճտերը: Բավական է մեկ ճուտիկի մոտ արյան կաթիլ հայտնվի, մնացածն սկսում են կտցել նրան: Այս երևույթը խիստ վտանգավոր է, քանի որ թռչնաֆաբրիկայում այն կարող է բերել շղթայական ռեակցիայի և արդյունքում ճուտիկների գլխաքանակի անկման:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular