ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջրի չարաշահումը կարո՞ղ է հանգեցնել մահվան

ՎԻԴԵՈ

Մենք գիտենք, որ...

Օրական ցանկալի է խմել 2 լիտր մաքուր ջուր. այս կանոնը կոչվում է 8 բաժակի օրենք:

Իրականում այդպես չէ:

Պարզվում է՝ իրականում ոչ մի կոնկրետ ցուցում գոյություն չունի օրգանիզմի պահանջ հանդիսացող ջրի քանակի առումով: 

Ներկայումս էլ շատ կարելի է հանդիպել այն տեսակետին, որ պետք է 2 լիտր ջուր խմել՝ հատկապես տարբեր տրամաչափի դիետոլոգների, սննդի մասնագետների, ֆիթնես մարզիչների, անգամ որոշ բժիշկների և այլ մասնագետների կողմից: Այդ քանակը պահպանելու «թեզին» նվիրված նույնիսկ բջջային հատուկ հավելվածներ կան: Իսկ ամեն ինչ շատ պարզ է բացատրվում՝ մարդու մարմինը 70 տոկոսով կազմված է ջրից, իսկ ուղեղում այդ տոկոսը անգամ 80 է, բացի այդ, հնդկական յոգայում հենց այդ քանակի ջուր է օգտագործվում և այլն: Սակայն այս ամենը գիտական ոչ մի հիմք չունի: Մոլորությունը, որ օրգանիզմն այս քանակի ջուր պետք է ստանա (չհաշված այլ սննդի և հյութերի հետ ստացած ջուրը) առաջացել է դեռևս 1945 թվականին: Այն ժամանակ Food and Nutrition Board ամերիկյան պետական կազմակերպությունը (սննդամթերքի և խմիչքների բյուրո) իր հետազոտությունների արդյունքում առաջարկել է 8 բաժակի կանոնը: Ընդ որում, այդ կազմակերպության բժիշկները և դիետոլոգները ընդամենը պարզ մաթեմատիկական հաշվարկ էին կատարել. մարդու կողմից օգտագործված սննդամթերքի՝ օրգանիզմի կողմից մարսման և յուրացման յուրաքանչյուր կիլոկալորիայի համար պահանջվում է մոտավորապես 1 գրամ ջուր. հաշվարկելով, որ մարդը միջինը օրական ծախսում է 2 000 կիլոկալորիա էներգիա, հետևություն է արվել, որ մարդուն օրական պետք է 2 000 գրամ, կամ նույնն է՝ 2 լիտր ջուր: Ու դրանից հետո սկսվեց... Տարբեր երկրներում, տարբեր գիտաժողովներին, տարբեր գիտնականների կողմից նույն մեթոդական ցուցումը՝ խմեք ամենաքիչը 2 լիտր ջուր, առանց հիմնավորման և առանց անգամ իմանալու, թե որտեղից է գալիս այդ 8 բաժակ ջուրը: Ի դեպ, հնդիկ յոգաների մասին. եթե դուք էլ Հնդկաստանում ապրեք, հաստատ երկու լիտր ջրից ավելի կխմեք՝ կապված շոգի հետ: Իհարկե, նույնը չի կարող անել, ասենք, Սիբիրում ապրողը: Իրականում մեր օրգանիզմը այնպես է կառուցված, որ եթե ինչ–որ բանի պահանջ կա, օրգանիզմը զգուշացնում է այդ մասին: Մարդու օրվա ջրի պահանջը շատ բարդ է հաշվարկել և, իհարկե, դա չի կարող կոնկրետ թիվ լինել: Առկա են բազմաթիվ գործոններ՝ եղանակային պայմանները, մարդու կատարած աշխատանքը, մարդու սեռը, տարիքը, քաշը, օգտագործած սնունդը և այլն: Ներկայումս հայտնի է միայն, որ կապ չունի, թե մարդը ինչ տեսքով է հեղուկ օգտագործում՝ մաքուր ջրի, սննդի, խմիչքների, թե միրգ–բանջարեղենի տեսքով: Միևնույն է, օրգանիզմը յուրացնում է իրեն անհրաժեշտ քանակը: Ընդ որում, ոչ մի գիտական հետազոտության տվյալ չկա, որ ջուր խմելն ավելի օգտավետ է, քան թե ջրի պահանջը ենթադրենք մրգեր ուտելով լրացնելը: Ի դեպ, օրգանիզմին արհեստականորեն, ստիպելով՝ շատ ջուր «տալը» անգամ վտանգավոր է, քանի որ դա բերում է օրգանիզմում կալիումի քանակի անկման, և, որպես հետևանքներ, առաջանում են գլխացավեր, գլխապտույտներ, անգամ փսխումներ և այլն: Ի դեպ, ասել թե օրական երկու լիտր ջուրը շատ է, նույնպես սխալ է: 2004 թվականին National Academy of Sciences’s Institute of Medicine կազմակերպությունը նոր առաջարկություն է արել: Ըստ նրանց, տղամարդկանց օրական պետք է 3–3.7, իսկ կանանց 2–2.7 լիտր ջուր՝ օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը ապահովելու համար: Իհարկե, նրանք չեն առաջարկում այդքան ջուր խմել, սա ուղղակի նորից մաթեմատիկական հաշվարկ է, իրականում մեր օրգանիզմին անհրաժեշտ ջրի գերակշիռ մասը մենք ստանում ենք սննդով:

Ի վերջո, ջուր պետք է խմել այն ժամանակ, երբ ծարավի զգացում կա: Օրգանիզմն է ամենակարևոր բջջային հավելվածը կամ ամենաթանկ դիետոլոգ–սննդաբանը, որը թելադրում է, թե ինչ է պետք (այստեղ բացառություն են կազմում որոշակի պաթոլոգիկ վիճակները, երբ բժշկի կողմից առաջարկվում է շատ քանակի հեղուկ օգտագործել): Ի դեպ, շատ ջուր խմելու մահացու քանակ գոյություն չունի, բայց եղել են մի քանի մահացու դեպքեր: Օրինակ, մի դեպքում 6 լիտր ջուր խմած անձը մահացել է , հետագայում պարզվել է, որ նա սինթետիկ թմրանյութ է օգտագործել, որն էլ բերել է ծարավի հագեցածության զգացողության կորստի: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular