ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Brexit-ի հարցով երկրորդ հանրաքվե չի լինի. Թերեզա Մեյ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդես է եկել ԵՄ-ից երկրի դուրս գալու մասին համաձայնագրի նախագծի պաշտպանությամբ, որն ավելի վաղ համաձայնեցվել էր Լոնդոնի եւ Բրյուսելի ներկայացուցիչների կողմից ու ստացել բրիտանական կառավարության հավանությունը: «Ես ամբողջ հոգով հավատում եմ, որ իմ ձեւավորած կուրսը ճիշտ է մեր երկրի եւ մեր ժողովրդի համար»,- հայտարարել է Մեյը Լոնդոնի իր նստավայրում կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ այս «համաձայնագիրը համապատասխանում է նրան, ինչի համար մարդիկ քվեարկել են հանրաքվեի ժամանակ», փոխանցում է DW-ն: 

Բրիտանիան «խոր անորոշության արահետ կմտնի», եթե մերժի brexit-ի հարցով դժվարությամբ մշակված համաձայնագիրը, վստահ է նա»: «Մենք կարող ենք որոշել ԵՄ-ից դուրս գալ առանց համաձայնագրի, մենք կարող ենք վճռել հրաժարվել brexit-ից: Կամ մենք կարող ենք համախմբվել եւ աջակցել լավագույն համաձայնագրին՝ այս համաձայնագրին»,- ասել է նա: 

Մեյը շեշտել է, որ brexit-ի հարցով երկրորդ հանրաքվե չի լինի: «Երկրորդ հանրաքվեի վերաբերյալ իմ դիրքորոշումը շատ հստակ է: Ես այն հայտնել եմ խորհրդարանի անդամներին, եւ ինձ թվում է, որ նրանց մեծամասնությունը հասկանում է, որ նրանք բրիտանացի ժողովրդին ձայնի իրավունք են տվել, եւ մարդիկ քվեարկել են: Հիմա մեր խնդիրն է այդ քվեարկության ժամանակ արտահայտված կամքի կատարումը, այլ ոչ թե երկրորդ հանրաքվեի անցկացումը: Երկրորդ հանրաքվե չի լինի»,- հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ համաձայնագիրը Մեծ Բրիտանիային է վերադարձնում սահմանների լիակատար վերահսկողությունը, դադարեցնում է ազատ տեղաշարժը, ծախսերի լիակատար վերահսկողություն է տալիս, ինչպես նաեւ օրենսդրության եւ դադարեցնում է Եվրադատարանի որոշումների գործողությունը: Նա նաեւ հայտարարել է, որ համաձայնագիրը թույլ կտա Մեծ Բրիտանիան հանել ԵՄ գյուղատնտեսական եւ ձկնաբուծական տնտեսությունների նորմերի ազդեցությունից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular