ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է բանանը համարվել «վնասակար»

ՎԻԴԵՈ

Մենք գիտենք, որ...

Բանանը աճում է ծառի վրա, ավելին, կարծիք կա, որ այն աճում է... արմավենու վրա:

Իրականում այդպես չէ:

Որքան էլ զարմանալի է, բայց «բանանենին» իրականում խոտաբույս է՝ իր հատապտուղներով՝ բանաններով: Ըստ սահմանման, խոտաբույսը ունենում է չկեղևակալող ցողուն, որը տարվա վերջում ոչնչանում է մինչև արմատը, հատապտուղը փափուկ ու հյութեղ է և ունի մեկ կամ մի քանի սերմեր, իսկ ծառը երկարակյաց բույս է՝ բազմամյա փայտացող ցողուններով և արմատներով: Բուսաբանության տեսանկյունից բանանը հանդիսանում է բազմասերմ և հաստակեղև պտուղ: Բանանի բույսը ունենում է 1–ից 5 մետր բարձրություն (նայած տեսակին) և լայն տերևներ: Մշակովի բանանի պտուղներում հաճախ բացակայում են սերմերը, որոնք պետք չեն վեգետատիվ բազմացման ժամանակ: Նրանք ունենում են մինչև 15 սմ երկարություն՝ 3–4 սմ տրամագծով: Պտղաբույլերը կարող են կազմված լինել 300 պտղից և ունենալ մինչև 50–60 կգ կշիռ:

Բանանի բույսը, ի տարբերություն այլ խոտաբույսերի, չնայած ծաղկելուց ու բերք տալուց հետո իրոք ոչնչանում է, բայց նրա փոխարեն արմատից անմիջապես աճում է այլ ցողուն՝ տարվա մեջ աճելով 50 սանտիմետրից մեկ մետրի չափով:

Բանանի հայրենիքը Մալազիան է, որտեղ այն աճեցվում է արդեն 10 հազար տարի: Վայրի բանանները, որոնք դեռ կարող են հայտնվել Հարավ–արևել յան Ասիայում, պարունակում են խոշոր, պինդ սերմեր և շատ փոքր քանակությամբ ուտելի փափուկ նյութ: Նրանք փոշոտվում են չղջիկների միջոցով:

Սուպերմարկետներից մեր գնած բանանները մշակաբույսեր են, որոնք ընտրվել են ֆերմերների կողմից իրենց հյութեղ ուտելի մասի և կորիզների բացակայության շնորհիվ և աճեցվել վեգետատիվ եղանակով: Մշակովի բանանի պտուղը քաղցր է և համեղ, բայց ստերիլ, նա սերունդ չի տալիս: Այս բանանը չի կարող վերարտադրվել առանց մարդու օգնության: Փաստորեն, բանանի բույսի գենետիկ ֆոնդը չի փոփոխվել արդեն 10 000 տարի: Այս ամենն այս բույսին խիստ զգայուն է դարձրել տարբեր հիվանդությունների նկատմամբ: Որոշ տեսակներ արդեն իսկ ոչնչացել են սնկասպան դեղերի (ֆունգիցիդների) նկատմամբ կայուն սնկային հիվանդությունների պատճառով: Եթե մոտակա ժամանակներս չստեղծվի գենետիկորեն մոդիֆիկացված բանանի նոր բույս, ապա չի բացառվում, որ ընդհանրապես կարելի է մոդիֆիկացված բանանի նոր բույս, ապա չի բացառվում, որ ընդհանրապես կարելի է մոռանալ բանանի մասին: Խնդիրը, ի դեպ,  շատ լուրջ է: Բանանը շահութաբեր պտղի տեսակ է աշխարհում: Նրա վաճառքը տարեկան կազմում է 12 միլիարդ դոլար, այդ ոլորտում զբաղված է շուրջ 400 միլիոն մարդ, որոնցից շատերը ապրում են աղքատության գծից ցածր:

Բանանի մեծ մասը գալիս է արևադարձային տաք երկրներից, սակայն զարմանալիորեն բանանի խոշորագույն եվրոպական արտադրողը Իսլանդիան է: Այնտեղ բանան աճեցնում են խոշոր ջերմոցներում, որտեղ օգտագործում են բիոթերմալ ջրերով ջեռուցում: 

Պարզվում է՝ «բանանային պատերազմ» եղել է ոչ միայն Հայաստանում (խոսքը բանանի ներկրման մենաշնորհի դեմ աղմուկի մասին է): Օրինակ, 1930–ական թվականներին նացիստական Գերմանիայում բանանը հայտարարվեց «ոչ հայրենասիրական» միրգ (դրա գնման համար անհրաժեշտ գումարը այլ նպատակով կարելի էր օգտագործել): Այս միջոցառման շրջանակներում գերմանացի բժիշկները հանդես եկան բանանի «վտանգավորության մասին նախազգուշացմամբ»՝ իբր թե բանանի օգտագործումը բերում է ստամոքսի անանցանելիության: Մրգի խանութների կարգադրիչները պետք է պաստառներ փակցեին՝ այսպիսի նշագրումով. «Իսկական հայրենասերն ուտում է միայն գերմանական խնձոր»: Իսկ ահա ներկայիս Չինաստանում արգելված է հեռուստատեսությամբ ուղիղ հեռարձակմամբ «գայթակղիչ կերպով բանան ուտելը». պարզ է, թե ինչի պատճառով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular