ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական սեկտորի գործառույթները մասնավորին մի պարտադրեք. Սիմոն Մարտիրոսյանը վաղուց մարզվում է Օլիմպավանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լյովա Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ Ազատությունը ռեպորտաժ էր նկարահանել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի ծանրամարտի մարզադահլիճից, որտեղ իր առաջին քայլերն էր կատարել, ներկայիս աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Մարզադահլիճն ինչ խոսք անմխիթար վիճակում էր գտնվում, ինչն էլ որոշ լրատվականներ փորձել են շահարկման առարկա դարձնել և քաղաքական երանգավորում հաղորդել դրան: Ի գիտություն բոլոր այդ լրատվականների, Սիմոն Մարտիրոսյանը տևական ժամանակ է ինչ իր պարապմունքներն անցկացնում է Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով կառուցված և միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանող, Օլիմպավան մարզական համալիրում, որտեղ մարզիկների համար ստեղծված են բոլոր պայմանները՝ լիարժեք մարզումներ անցկացնելու համար: Ինչի ենք սա հատուկ նշում, որովհետև որոշ լրատվականներ, փորձում են այս իրավիճակում շահարկել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունն ու դա տեղափոխել արդեն իսկ քաղաքական դաշտ: 
Առնվազն տարակուսելի է նման դրսևորումներն այն ասպեկտներով դիտարկված, երբ բոլորն էլ գիտեն, տեսնում են, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը յուրաքանչյուր մարզիկի անհատական մոտեցում ցուցաբերում, քաջալերում և մոտիվացնում նորանոր հաղթանակների: Այդ ողջ գործընթացը ուղեկցվում է հսկայածավալ ներդրումներով, դա փաստ է, որը տեսանելի է բոլորի համար, իսկ այսօր, օգտագործելով Սիմոն Մարտիրոսյանի նման հզոր մարզիկի ֆակտորը, կեխտոտ քաղաքական խաղեր սկսելու համար, դա անբարոյականություն է: Եթե անգամ Ջրառատի մարզադպրոցը անմխիթար վիճակում է և մարզումները լիարժեք տեղի չեն ունենում, դրանում մեղավորներ կամ շահարկման սուբյեկտ փնտրելիս, զգույշ եղեք, պետական սեկտորի գործառույթները մասնավորին մի՛ պարտադրեք: 
Սպորտի ոլորտը միշտ է գտնվել ՀԱՕԿ նախագահի ուշադրության կիզակետում, տարիներ շարունակ հենց նրա վարած ճիշտ սպորտային քաղաքակնության արդյունքում է նաև, որ այսօր ունենք լուրջ արդյունքներ: Եվ վերջապես հարցրեք Սիմոն Մարտիրոսյանից, թե նա որտեղ է անցկացնում իր մարզումները և ովքեր են նրան միշտ աջակցել՝ հաջողություններ գրացնելու գործում:

Հ.Գ. Ի դեպ նշենք, որ եթե Ծառուկյանին հավուր պատշաճի ներկայացվեր իրավիճակը, ապա շատ սեղմ ժամանակահատվածում այն կստանար իր տրամաբանական լուծումը, ինչպես վերջերս եղավ Դսեղում, երբ տեղի մարզադպրոցի մարզիչը դիմեց ՀԱՕԿ նախագահին՝ խնդրանքով հոգալ մարզադպրոցի վերանորոգման ծախսերը: Մեկ ամիս անց մարզադպրոցն ամբողջությամբ վերանորոգվեց: Դրա համար, ինչ-որ էժանագին շահարկումներից առաջ, ուղղակի մարդ եղեք ու գնահատեք Ծառուկյանի կողմից իրականացված այն գործերը, որոնք նպաստել են հայկական սպորտի զարգացմանն ու առաջընթացին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular