ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Գիգոյան. «Եթե կարողանանք կաթի որակի հարցը լուծել, ապա միանշանակ առաջին տեղում կհայտնվենք»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը համաձայն չէ դիտարկմանը, թե Հայաստանում կթու կովերի թիվը պակասել է: Նման հայտարարությունն անելուց առաջ, ըստ նրա, հարկավոր է մանրակրկիտ ուսումնասիրություն իրականացնել, հետո նման հայտարարություններ անել, համոզված է կազմակերպության ղեկավարը: Գիգոյանի խոսքով՝ իրականում կա ոչ թե կթու կովերի թվաքանակի կրճատման խնդիր, այլ թվաքանակի որոշակի տատանում, ինչը որևէ սպառնալիք չի կարող լինել կաթի քանակի կրճատման համար: Իրական վտանգներն այլ խնդիրներից են գալիս, որոնք մինչ օրս մնում են չլուծված: «Վտանգ կարող է լինել պատվաստումներ չկատարելու, կովերի խնամքի պատճառով: Էժան կովեր ներմուծելու դեպքում: Այսինքն, կթու կովերի հետ կապված ավելի լուրջ խնդիրներ կան, իսկ թվաքանակի մասով պետք չէ պոպուլիստական հայտարարություններ անել»,– ասաց Ա. Գիգոյանը:

Նրա դիտարկմամբ, շուկայում տավարի մսի թանկացումը պայմանավորված է նրանով, որ ներկայում դրսից ներկրված և տեղում արտադրված մսերն առանձնացվում են: Այսինքն, ներմուծված տավարի միսն ավելի էժան գնով է վաճառվում, քան տեղական միսը: Իսկ ինչ վերաբերում է կթու կովերի քանակի կրճատմանը, ապա այն հեռու է սպառնալիք լինելուց: 

«Ինչպես և սպասվում էր, կովերի կաթնատվությունն այս տարի բավականին բարձր է եղել, բայց դեռևս կաթի որակի հետ կապված խնդիրները շարունակվում են, ինչ արդեն բոլորովին այլ խոսակցության թեմա է»,– ասաց կազմակերպության նախագահը:

Խոսելով կաթի որակի պատճառով պանրագործությանը հասցվող վնասների մասին՝ նա նշեց, որ պանրագործները համարվում են կաթ վերամշակողներ և կաթի արտադրության ծավալների առումով առանձնապես դժգոհություններ չունեն: Այլ խնդիր է կաթը ժամանակին և որակապես պահպանված վիճակում տեղ հասցնելու հարցը: «Այդ հարցում շատ մեծ խնդիրներ կան: Այսինքն, ընդհանուր առմամբ անասնապահության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու խիստ կարիք կա: Հարկավոր է խաղի կանոնները հստակեցնել, ինչն էլ կհանգեցնի կթու կովերի խնամքի, կերակրման և այլ խնդիրների լուծմանը: Այս հարցերը կարգավորելու համար հեծանիվ հորինել պետք չէ, պարզապես կամքի ուժ է հարկավոր: Ես հույս ունեմ, որ նոր ձևավորվելիք կառավարությանը կհաջողվի սայլը տեղից շարժել»,– ասաց Ա. Գիգոյանը

Ինչ վերաբերում է կաթի արտադրության ոլորտին, ապա, ըստ մասնագետի, այն ինքնակամ է ձևավորվել և իներցիայով էլ զարգանում է: Եվ եթե կաթի արտադրության ոլորտը կարգավորվի, ապա պանրի որակի հետ կապված հարցերն էլ կնվազեն: Այսօրվա դրությամբ պանրագործների հիմնական խնդիրը վաճառքի ծավալների նվազումն է: Խոսակցությունները, թե մեզ մոտ պանիրը կաթի փոշուց են պատրաստում, Ա. Գիգոյանի ներկայացմամբ, չի համապատասխանում իրականությանը, քանի որ տեղում արտադրվող հումքը՝ կաթը, բավարար քանակի է: 

«Կաթի փոշու առկայություն կարելի է նկատել այն ժամանակ, երբ արտադրվող կաթի քանակն է նվազում, բայց այսօրվա դրությամբ այդ տատանումներն այնքան փոքր ծավալների են հասնում, որ ընդհանուր առմամբ չեն կարող ազդել որակի վրա: Ներկայում մենք պանրի արտադրության գծով առաջատար դիրքերում ենք և եթե կարողանանք կաթի որակի հարցերն էլ լուծել, ապա տարածաշրջանի երկրների մեջ միանշանակ առաջին տեղում կհայտնվենք: Հայաստանի բնակլիմայական պայմանները թույլ են տալիս, որ պանրապիտանի որակի կաթ ստանանք: Այլ հարց է, որ տեխնիկական պատճառներով չենք կարողանում որակյալ կաթը պանրի վերամշակման արտադրամասեր հասցնել»,– ասա Ա. Գիգոյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular