ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որպեսզի ձայն բերողների փոխարեն ունենանք կրթված պատգամավորներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոր ձևավորված կուսակցությունները նոր մշակույթ են փորձում ձևավորել Հայաստանում: Նորերից է նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որն առաջիկա արտահերթ ընտրություններին առանձին  է մասնակցելու: Նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար կուսակցությունը կոչ էր արել, և, պարզվում է, բավականին մարդ է դիմել: Ավելին, այնքան շատ են դիմողները եղել, որ նրանց միջև հնարավոր է եղել անգամ ընտրություն կատարել:

Կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ նման հայտարարությունները կուսակցության ռազմավարության մի մասն են, քանի որ ավելի վաղ հայտարարել էին, որ աշխատելու են ոչ միայն թափանցիկ, այլև ժողովրդի հետ: «Մենք դեմ ենք այն պրակտիկային, որ կուսակցության նախընտրական ցուցակները կուլիսային քննարկումների միջոցով են ձևավորվում: Այդ ամենը պետք է փոփոխվի: Պետք է փոփոխվի նաև այն պրակտիկան, որ թաղային հեղինակությունները, ձայն բերողները կամ ձայն բերելու պոտենցիալ ունենալը հաշվի առնելով են մարդկանց ներգրավում նախընտրական ցուցակներում: Մենք նման բաներից զերծ մնալու համար ենք հայտարարություն տարածել ու բավականին շատ արձագանքներ ենք ստացել: Եվ այնպես էլ չէ, որ բոլոր արձագանքների պատասխանը դրական է լինելու, քանի որ մենք մեր կողմից ներքին չափանիշներ ենք սահմանել: Ու թեև օրենքով սահմանված չէ, որ, օրինակ, բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր է, այդուամենայնիվ, մենք կարծում ենք, որ պատգամավորի թեկնածուն պետք է անպայման որոշակի կրթական աստիճան ունենա»,– ասաց Հ. Գրիգորյանը:

Այդ ամենը հաշվի առնելով՝ կուսակցությունը կատարել է ընտրություն, նույնիսկ օրենքի պահանջին համապատասխան, կանանց ներգրավվածության հարցն են փորձել լուծել: Քաղաքական գործիչը համոզված է նաև, որ եթե մի կուսակցություն հայտարարի, թե իրենք կարող են բարձր որակավորում ունեցող կրթված ու հմուտ, աշխատանքային փորձ ունեցող մասնագետներից բաղկացած ցուցակ ներկայացնել, որով բոլորը հիացած կլինեն, ապա ստած կլինեն: Հ. Գրիգորյանի խոսքով՝ նման ցուցակ չունեն անգամ այնպիսի կուսակցություններ, որոնք այսօրվա դրությամբ փորձում են առաջնային դիրքերում հանդես գալ:

«Այսօրվա դրությամբ, թեև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու հերթ է գոյացել, բայց իրենք էլ նման ցուցակ չեն կարող ներկայացնել: Այդ կուսակցության որոշ մասը նախկին հանրապետականներ են, մի մասը մարդիկ են, որոնք երկար տարիներ կուսակցությունների համար ձայն բերող են աշխատել ու մինչև իրենց կյանքի վերջ էլ այդ գործն են անելու ցանկացած կուսակցության համար: Այսինքն, եթե այնտեղ էլ սկզբունքային կամ մասնագետ մարդկանց պակաս կա, ապա ինչպե՞ս կարող է երկու ամսվա կենսագրություն ունեցող կուսակցությունում նման պակաս չլինել: Եվ մենք երբեք չէինք էլ հայտարարել, որ մեր կուսակցությունը ԱԺ պատգամավորի մեր պատկերացումներին համապատասխան 82 թեկնածու ունի: Նման մարդիկ ոչ մի կուսակցությունում էլ չկան: Իսկ եթե այն տրամաբանությամբ գնանք, որով այսօր շարժվում են շատ կուսակցություններ, ապա ոչ թե 82, այլ 1200 հոգանոց ցուցակ էլ կարող ենք ներկայացնել»,– ասաց Հ. Գրիգորյանը:

Այս քայլերը կուսակցությունն իրականացնում է, որպեսզի շատերի նման իրենք էլ չդառնան հերթական կուսակցությունը: Այդ պատճառով են ձեռնարկում յուրօրինակ քայլեր, որպեսզի հետագայում որակյալ կադրերի պակաս չունենան: Բացի այդ, այսկերպ կուսակցությունը փորձում է երկխոսել նաև հասարակության հետ և կադրեր հավաքագրել: Ի դեպ, իրենց դիմողների տարիքը բավականին տարբեր է եղել: Դիմել են և՛ երիտասարդներ, և՛ նույնիսկ 60–ին մոտ անձինք, որոնք կարող են իրենց կենսափորձը ներդնել կուսակցության կայացման հարցում:

Ինչ վերաբերում է դրամահավաքին, ապա այն նույնպես դրական ընթացք ունի: Հավաքված գումարով հնարավոր կլինի ոչ միայն ընտրագրավը մուծել, այլև հարակից ծախսերի հարցը կարգավորել:

«Ի դեպ, մենք հաղթահարում ենք այն խնդիրները, որոնք նախկիններից որպես ժառանգություն են մեզ հասել: Մեծ ձախողում ենք համարում այն, որ Ընտրական նոր օրենսգիրքը չընդունվեց, և, փաստորեն, 10 միլիոն դրամ ընտրագրավի չափը պահպանվեց: Իմ կարծիքով, Հայաստանի կենսամակարդակի պայմաններում այն չի կարող 3 մլն դրամից ավելի լինել: Ռեյտինգային համակարգը նույնպես իր բացասական ազդեցությունն ունի ընտրական գործընթացների վրա: Դա էլ պետք է փոխվի, որպեսզի մենք ապագայում ձայն բերողների փոխարեն ունենանք կրթված պատգամավորներ»,– ասաց Հ. Գրիգորյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular