ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի էներգետիկայի շաբաթ-2018» միջոցառմանը կմասնակցեն արևային էներգետիկայի միջազգային առաջատար ընկերություններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

«Հայաստանի էներգետիկայի շաբաթ-2018» միջոցառմանը կմասնակցեն արևային էներգետիկայի միջազգային առաջատար ընկերություններ:

">

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում արևային էներգետիկայի փորձագետ, «Շտիգեն» ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը նշեց, որ այս միջոցառումն իրականացվում է ոչ միայն ոլորտի մասնավոր ընկերությունների բիզնեսի զարգացման համար, այլև այն նվիրված է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, էներգետիկ անվտանգությանը, սոցիալական հարցերի լուծմանը և այլ հարցերին:

«Հայաստանի էներգետիկայի շաբաթը բավական ներկայացուցչական է լինելու: Դիտարկվելու են մեր երկրում նախատեսված մի քանի նախագծեր արևային, հողմային, հիդրոէներգետիկայի ոլորտներին վերաբերող: Մոտակա մի քանի օրվա ընթացքում ամփոփվելու է Հայաստանում վերականգնվող ոլորտի անցած ճանապարհը, քննարկվելու են առաջիկա տարիների ծրագրերը»,-ասաց Հայկ Շեկյանը: Նրա խոսքով՝ միջազգային ընկերությունների ներկայությունը Հայաստանում խոսում է այն մասին, որ մեր երկիրը, լինելով փոքր, արդեն իր տեղն է գրավել վերականգնվող էներգետիկայի համաշխարհային քարտեզի վրա:

«Կա հետաքրքրություն ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում: Միջազգային բիզնես ընկերությունները մեր երկրում տեսել են կայուն միջավայր, աճող ոլորտ, պետության կողմից իրականացվող հասկանալի քաղաքականություն: Ներդրողների համար կա ընկալելի, երաշխավորված միջավայր, և դաշտում կարողանում են գործել»,-ասաց Հայկ Շեկյանը:  

Արևային էներգետիկայի ոլորում միջազգային փորձագետ, Չինաստանի «Թելսան»  ընկերության վաճառքների առաջատար մասնագետ Ջինգ Լյուն նշեց, որ Հայաստանը վերականգնվող էներգետիկայի ոլորտում գրավիչ շուկա ունի:

«Մի քանի տարի առաջ, երբ սկսում էինք համագործակցությունը «Շտիգեն» ընկերության հետ, մենք այդքան տեղյակ չէինք Հայաստանի, և ձեր երկրի էներգետիկ պոտենցիալի մասին, սակայն հետագայում բացահայտել ենք Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հնարավորությունները: Երևում է, որ Աստված շատ է սիրում Հայաստանը, որովհետև այն շատ արևոտ երկիր է»,-ասաց Ջինգ Լյուն:

Արևային էներգետիկայի ոլորտի միջազգային փորձագետ, Ավստրիայի «Ֆրոնիուս» ընկերության տարածքային զարգացման ղեկավար Բենջամին Ֆիշերի խոսքով՝ իրենք հետաքրքրված են Հայաստանի շուկայով՝ գնահատելով վերականգնվող էներգետիկայի հնարավորությունները:

«Մենք այստեղ ոլորտի զարգացման հեռանկարներ ենք տեսնում: «Շտիգեն» ընկերության հետ համատեղ ծրագիր ենք իրականացրել դեռ նախորդ տարի: Հետաքրքրված լինելով Հայաստանի շուկայով՝ մենք հենց այդ պատճառով ենք այստեղ: Նախատեսված էներգետիկ շաբաթի շրջանակում հանդիպելու ենք շուկայի հիմնական մասնակիցների հետ, ինչպես նաև իրականացվելու են թրեյնինգներ»,-ասաց Բենջամին Ֆիշերը:

Հայկ Շեկյանն ընդգծեց, որ վերջին տարիներին Հայաստանում արևային էներգիայի ոլորտն առաջանցիկ տեմպերով է զարգանում:

«Մենք դրան հասել ենք շնորհիվ մի շարք գործողությունների, որոնք իրականացվել են թե բիզնեսի, թե պետության կողմից: Հանրության շրջանում հետաքրքրությունը այդ տեխնոլոգիաների նկատմամբ շեշտակի աճել է: Հոկտեմբերի վերջի տվյալներով՝ տեղադրված արևային էներգիա արտադրող համակարգերի ընդհանուր հզորությունը մոտենում է 8 մեգավատի: Խոսքը տանիքների վրա տեղադրված համակարգերի մասին է: Դրանից բացի, գոյություն ունեն արդյունաբերական նշանակության կայաններ, որոնք լիցենզիա են ստացել և իրենց արտադրած հոսանքը վաճառում են: Այդ կայանների ընդհանուր հզորությունը կազմում է 10 մեգավատ»,-ասաց Հայկ Շեկյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular