ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռեկտորների թեկնածուներ չունեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը բավական բարդ խնդրի առջև է կանգնել՝ կապված բուհերի ռեկտորների հետ: Հարցն այն է, որ նախարար Արայիկ Հարությունյանը մեծագույն հաճույքով կազատվեր ռեկտորների մեծ մասից, առաջին հերթին՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանից: Սակայն դա այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Մեր տեղեկություններով, առաջնային խնդիրը ոչ այնքան ռեկտորների՝ իրենց աթոռներից կառչած լինելու հանգամանքն է, որքան համապատասխան փոխարինողներ գտնելու դժվարությունը: Դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցողները քիչ չեն, սակայն «խանգարում» է երկու այլ գործոն, ավելի ստույգ՝ դրանց համադրությունը: Խոսքը ղեկավար աշխատանքի առնվազն երեք տարվա ստաժի մասին է մի կողմից, և վստահելի լինելու հանգամանքի մասին է՝ մյուս կողմից: Մեր աղբյուրները պնդում են, որ բավական բարդ է այս բոլոր հանգամանքների համադրումը: Գիտական աստիճանի, գիտական կոչման ու ղեկավարման երեք տարվա փորձ ունեցողներ, անշուշտ, կան, սակայն նրանց մի մասի անունները ևս ասոցացվում են նախկինների ու նախկին համակարգի արատավոր երևույթների հետ, ընդ որում՝ երբեմն ավելի շատ, քան գործող ռեկտորների մեծ մասինը: Եվ հետո, գրեթե անհնար է դարձել նրանց մեջ գտնել, այսպես ասած, լիարժեք վստահելիների: Կոնսերվատորիայի ու թատերականի խնդիրը, կարծես, գոնե ժամանակավոր լուծվեց, սակայն մյուս բուհերի առումով սպասողական վիճակ է: Մեր տեղեկություններով, նշյալ խնդիրներն են խոչընդոտում նաև Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ընտրության հարցը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular