ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե անգամ Լուսնի խավարումը դիտարկենք, ապա այն ունի իր թե՛ դրական և թե՛ բացասական կողմերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նույնականացման քարտերով առևտուր իրականացնելու առաջարկին դրական է վերաբերվում: Նրա կարծիքով, դրա ամենամեծ առաքելությունը ստվերի դեմ պայքարն է, որը շատ կարևոր է երկրի տնտեսության զարգացումը խթանելու համար:

«Եթե սպառողները նույնականացման քարտերով գնումներ կատարելու գործընթացը չեն ընդունում, ապա ինչպե՞ս են պատկերացնում ստվերի դեմ պայքարելու և գումարները բյուջե տանելու հնարավորությունները: Մեծ հաշվով, այս համակարգի ներդրումը կարող է նպաստել հարկային մուտքերի ավելացմանը և հանգեցնել եկամտային հարկի էլ ավելի իջեցմանը»,– ասաց Ա. Մարգարյանը:

Նրա դիտարկմամբ, քննարկվում է նաև առաջիկա հինգ տարիներին եկամտահարկի տոկոսադրույքը մինչև 20 տոկոս իջեցնելու հարցը: Այսինքն, նպատակ է հետապնդվում առաջիկայում շահութահարկի և եկամտահարկի տոկոսադրույքները հավասարեցնել, ինչը, ըստ տնտեսագետի, բավականին տրամաբանական քայլ կարելի է համարել:

«Իհարկե, կարող են տեխնիկական որոշ բարդություններ լինել, բայց սկզբունքորեն այս քաղաքականությունը ճիշտ է, իսկ թե ինչպիսին կլինեն զարգացումները, պարզ կդառնա համակարգի ներդրումից հետո»,– ասաց Ա. Մարգարյանը:

Նույնականացման քարտով գյուղմթերքի առևտրի գործընթացը վերահսկելը նա չի կարևորում, քանի որ առանց այն էլ ոլորտը չի հարկվում: Այսինքն, այստեղ շրջանառության շղթան փակելու խնդիր կարծես թե չկա: Նրա դիտարկմամբ խոսքն առավելապես վերաբերում է մասսայական սպառման այն ապրանքատեսակներին, որոնց վաճառքն իրականացվում է խանութներում:

«Մեծածախ շուկաներում գուցե կարիք լինի այլ գործիքակազմ օգտագործել, բայց ներկայում մեր հիմնական խնդիրը բոլոր ֆինանսական հոսքերն ու եկամուտները երևակելն ու բացահայտելն է լինելու: Այդ դեպքում արդեն հնարավոր կլինի մեղմել գործատուների, արտադրողների վրա առկա հարկային բեռի ճնշումները: Ես կարծում եմ, որ հարկային քաղաքականությունը պետք է տանել այն ուղղությամբ, որպեսզի ֆիզիկական անձանցից գանձվող հարկային եկամուտներն ավելանան»,– ասաց Ա. Մարգարյանը:

Խոսելով հարկատեսակների մասին՝ տնտեսագետը կարծիք հայտնեց, որ ավելացված արժեքի հարկատեսակն իր դարն ապրել է, և հատկապես սահմանի վրա դրա գանձումը լուրջ խոչընդոտ է հանդիսանում տնտեսական համակարգի բնականոն զարգացման համար: Ուստի առաջարկվող նորամուծությունը հարկավոր է դիտարկել որպես բոլոր հարցերի համալիր լուծման տարբերակ, իսկ այն առանձին կամ կոնտեքստից կտրված դիտարկելն, ըստ նրա, սխալ է: Ըստ Մարգարյանի, նման համակարգի ներդրումն առաջին հայացքից կարող է տպավորություն առաջացնել, որ դա ճնշում է նաև գործատուների վրա, և նրանք պետք է ստիպված լինեն բոլոր աշխատողներին գրանցել: Բայց աշխատատեղերը ստվերից դուրս բերելու գործընթացը նույնպես իր դրական կողմերն ունի, որոնք պետք չէ անտեսել:

«Վերջին ամիսներին տեսանելի են աշխատողներին ստվերից դուրս բերելու գործընթացի արդյունքները: Եվ դա պետք է շարունակել, քանի որ այն լուրջ ինստիտուցիոնալ պրոբլեմ է առաջացնում: Եվ այստեղ նույնպես խնդիրները համալիր դիտարկելու դեպքում պարզ է դառնում, որ թե՛ գործատուի տեսանկյունից և թե՛ աշխատողի տեսանկյունից դրական կողմերն ավելի շատ են, քան խնդիրները»,– ասաց Ա. Մարգարյանը:

Ինչ վերաբերում է գործատուի կողմից աշխատողներին ստվերից դուրս բերելու արդյունքում աշխատատեղերի կրճատմանը, ապա տնտեսագետի կարծիքով, լավ կլինի, որ իշխանությունները գնան արմատական փոփոխությունների ճանապարհով և իջեցնեն եկամտահարկի դրույքաչափը: Բերելով ՏՏ ոլորտի օրինակը՝ նա նշեց, որ երբ հարկերի դրույքաչափերն իջեցվեցին, բազմաթիվ ընկերություններ դուրս եկան ստվերից, ինչը հնարավորություն տվեց նրանց ավելի լայնացնել թե՛ գործունեության շրջանակները, թե՛ աշխարհագրությունը:

«Երբ առաջին երեք տարիների համար շահութահարկն այս ոլորտից հանվեց, նրանք բոլորը դուրս եկան ստվերից և գրանցվեցին որպես ընկերություններ և բազմաթիվ առավելություններ ստացան: Ինչ վերաբերում է նույնականացման քարտով գնում կատարելու դեպքում կատարած առևտրի մինչև 3 տոկոսը վերադարձնելու հնարավորությանը, ապա դա էլ կարող է դառնալ ամանորյա նվերի գումարը: Այսինքն, պետք է հաշվի առնել մեկ շատ կարևոր իրողություն, որ եթե անգամ Լուսնի խավարումն էլ վերցնենք և դիտարկենք, ապա այն ունի իր թե՛ դրական և թե՛ բացասական կողմերը: Այնպես որ հարցերը պետք է դիտարկել ոչ թե սեգմենտավորված, այլ՝ համալիր տեսանկյունից, և նոր միայն հետևություններ անել»,– ասաց Ա. Մարգարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular