ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպորտային քաղաքականության հեգեմոնիան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մհեր Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հնագույն ժամանակներից Հին և Միջնադարյան Հայաստան հասած տարբեր մարզաձևերը, խաղերը և ֆիզիկական վարժությունները դրական ազդեցություն են ունեցել ֆիզիկական դաստիարակության հայկական ազգային համակարգի ստեղծման գործում: Սկսած 18-րդ դարի երկրորդ կեսից Հայաստանում և մի շարք հայկական գաղթօջախներում ֆիզիկական դաստիարակությունը, կրթությունը և մշակույթը որոշակի առաջընթաց են ապրել: 

Ֆիզիկական կուլտուրան և սպորտը վերելք ապրեցին Հայաստանի առաջին Հանրապետությունում (1918-1920), ինչը շարունակվեց Խորհրդային տարիներին և շարունակվում է նաև ներկայումս: Հայաստանում սպորտը սկսեց զարգանալ 20-րդ դարի 20-30 ական թվականներին։ Մինչ 1946 թվականը Հայաստանի և Խորհրդային միության մարզիկները չունեին արտոնություններ մասնակցելու համար միջազգային մրցույթներին և կարող էին միայն Խորհրդային միության կողմից կազմակերպված մրցաշարերին մասնակցել։ Այս շրջանում հայ մարզիկները բավական բարձր հաջողությունների էին հասնում ծանր ատլետիկայի և ըմբշամարտերի մեջ։

Արդեն երրորդ հանրապետությունում ևս սպորտը շարունակեց լինել հեգեմոն ուժ, որը դարձավ մեր պետության կարևորագույն ոլորտներից մեկը. արդարության առաջ չմեղանչելու համար պետք է նշենք, որ սպորտը այն ոլորտն է, որտեղ ունեցել ենք ակնհայտ առաջընթաց և այդ տենդենցն ունի շարունակական բնույթ: Խոսելով ՀՀ սպորտային քաղաքականության մասին՝ խոսենք այնտեղ տարվող լուրջ ներդրումային և հստակ ուղղորդված քայերի մասին: Եվ այստեղ ակնհայտ պետք է անդրադառնանք ոլորտի թիվ մեկ պատասխանատուին՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Այսօր հստակ է, որ մեր մարզիիկների համար ստեղծված են մարզումային բոլոր պայմանները, կիրառվածեն ժամանանակից բոլոր մեթոդները, գիտության և մարզչական աշխատանքի բոլոր արդյունավետ նորամուծությունները: Վերազինվել, արդիականացվել է մարզիկների մարզումների համար ստեղծված նյութատեխնիկական ամբողջ բազան: Այս առումով արված է հսկայական աշխատանք և շարունակում է արվել: Ստեղծվել է մարզիկների և մարզիչների խրախուսման և պարգեւատրման արդար համակարգ, և որևէ մեկի ջանքն ու աշխատանքը չգնահատված չի մնում:

Յուրաքանչյուր մարզիկ հասկանում է, որ պետություն է ներկայացնելու և գիտակցում է պետության հեղինակության և ազգային արժանապատվության գաղափարը: Միանշանակ կարող ենք փաստել, որ այսօր ՀՀ-ում տարվող սպորտային քաղաքականությունը կայացած է և իրականում նախանձելի ոլորտ է:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular