ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանը ոչինչ չի խնայում՝ հսկա արենաներում Հայաստանի դրոշը ծածանելու նպատակով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էլլա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին մի քանի ամիսների լարված քաղաքական իրավիճակի և հախուռն իրադարձությունների ֆոնին երևի թե առաջին անգամ հասարակությունը իրեն թույլ տվեց մի պահ կտրվել մեդիաիրականության հոսանքից: Առիթը ավելի քան նշանակալից էր՝ մեր ծանրամարտիկները աշխարհի առաջնությունում նվաճել էին ոսկե և արծաթե մեդալներ՝ Հայաստանի դրոշը ավելի վեր ծածանելով զուտ աշխարհագրորեն մեզանից մի քանի տասնյակ անգամ մեծ պետությունների դրոշներից: Յուրաքանչյուր հայ տվյալ պահին դա համարում է սեփական հաղթանակը, և, ես վստահ եմ, հենց իրենք՝ մարզիկները, այդ հաղթանակի համար պայքարում են հանուն յուրաքանչյուր հայի: 

Հաղթանակի բերկրանքը վայելելուց հետո, ակամա մտաբերում ես այն տարիները, երբ աշխարհի առաջնություններին հետևում էինք մի տեսակ թերահավատորեն: Իսկ հիմա այնքան վստահ ենք մեր դյուցազունների ուժերին, նրանք այնքան են մեզ սովորեցրել ոսկե մեդալի փայլին, որ նույնիսկ բրոնզե մեդալից ենք ինչ-որ տեղ դժգոհում: Ըմբշամարտի, ծանրամարտի, բոքսի և բազում այլ սպորտաձևերի առաջնությունների և Օլիմպիական խաղերում այդ մարզաձևերում մեր մարզիկներին հետևում ենք արդեն <Մուրադի հպարտությամբ>: Ամեն անգամ աննկարագրելի է այն պահը, երբ փոքրիկ Հայաստանի մարզիկը տվյալ մարզաձևում գերտերություն համարվող որևէ պետության մարզիկի պատվո պատվանդանին թողնում է իրենից մեկ աստիճան ներքև:

Տվյալ պահերին անսահման է երախտագիտությունը այն կառույցների հանդեպ, ովքեր ջանք չեն խնայել մարզիկների համար պատշաճ պայմաններ ստեղծելիս, որպեսզի նրանց կոնցենտրացիայի միակ աղբյուրը լինի հենց սպորտաձևը և հաղթանակը: Այս պլանում անգնահատելի է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Օլիմպիական կոմիտեի աշխատանքը, ովքեր 15 տարվա ընդմիջումից հետո մեզ պարգևեցին առաջին Օլիմպիական չեմպիոնին, ովքեր Հայաստանը դասեցին Օլիպոսի բարձունքում գտնվող պետությունների շարքին, և ովքեր ջանք չեն խնայում սպորտը հեռավոր մարզեր ևս տեղափոխելուն՝ տեղական մարզադպրոցների կառուցման միջոցով:

Վստահաբար, ՀԱՕԿ-ը և հայրենական սպորտի համար պատասխանատու այլ կառույցները կշարունակեն իրենց այս ազգանվեր երախտապարտ գործունեությունը՝ ոչինչ չխնայելով փոքրիկ երկրի դրոշը հսկա արենաներում ծածանելու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular