ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞րն է աստվածաշնչյան իրական «արգելված պտուղը»

ՎԻԴԵՈ

Մենք գիտենք, որ...

Եվան և Ադամը, դրախտում խաբվելով օձի կողմից, կերել են խնձորը՝ արգելված պտուղը, ինչի պատճառով էլ Աստծո կողմից վռնդվել են դրախտից:

Իրականում այդպես չէ:

Պարզվում է, որ Աստվածաշնչում ոչ մի տեղ նշված չէ, որ Ադամը և Եվան խնձորն են կերել, և որ արգելված պտուղը հենց խնձորն է: Ըստ Գրքի, դրախտում տարբեր տեսակի սովորական ծառերից զատ կար գերբնական հատկություն ունեցող երկու ծառ, այն է՝ «կյանքի ծառը» և «չարի ու բարու իմաստնության ծառը»: Մեր նախածնողներին թույլատրված էր ուտել բոլոր ծառերի պտուղները, ներառյալ «կյանքի ծառի» պտուղը, բայց արգելված էր «չարի ու բարու իմաստնության ծառի» պտուղը փորձել, չնայած այն ևս ուտելի էր: Օձը համոզում է Ադամին և Եվային փորձել այդ պտուղը, նրանք փորձում են, իսկ դրա հետևանքներն արդեն հայտնի են: Չգիտես ինչու ժամանակին առասպել է տարածվել, որ արգելված պտուղը եղել է խնձորը, և հետևաբար «չարի ու բարու իմաստնության ծառը» խնձորենին է: Հավանական է, որ այս մոլորությունը գալիս է միջնադարյան եվրոպական նկարչությունից, որտեղ Ադամին և Եվային օձի հետ նկարել են խնձորենու մոտ: Հարցն այն է, որ Եվրոպայում ամենատարածված պտուղը եղել է խնձորը, եվրոպացի նկարիչները հավանաբար երբեք էլ, ասենք, թուզ չէին տեսել, որը այնտեղ չի էլ աճում: Չպետք է մոռանալ նաև, որ Ադամն ու Եվան իրենց մերկությունը ծածկել են հենց թզենու տերևով և ոչ թե խնձորենու: Իհարկե, վարկածները չեն սահմանափակվում թզով և խնձորով: Ընդհանրապես համարվում է, որ եթե պտուղը բարու և չարի իմաստնության է, նշանակում է՝ այն յուրահատուկ ու «արիստոկրատ» պետք է լինի: Տարբեր ժողովուրդների մոտ այդպիսի պտուղները տարբեր են, բոլորն ունեն իրենց պաշտելի պտուղը: Այդպիսով, այդ արգելված պտուղը մեծ հաջողությամբ կարող էր լինել նուռը, որին, ի դեպ, Եվրոպայում խնձոր էլ ասում էին, կամ էլ, ասենք, ծիրանը, դեղձը, մանգոն, անանասը և այլն: «Արգելված պտուղ» հասկացությունը առկա է նաև այլ կրոններում: Օրինակ, հրեաները ասում են, որ արգելված պտուղը ուտելն արգելված է եղել միայն շաբաթ օրերին, և եթե Ադամը մի օր ուշ ուտեր, ամեն ինչ նորմալ կլիներ:

Մի խոսքով, այն համոզմունքը, որ արգելված պտուղը խնձորն է և ոչ թե, ասենք, թուզը, իր խոր հետքն է թողել ոչ միայն արվեստում, կինոյում, գրականության մեջ, այլ նաև անգամ գիտատեխնիկական առաջընթացում: Պատկերացրեք, որ Նյուտոնի գլխին թուզ ընկներ: Կամ էլ apple–ի անունը մի քիչ երկար լիներ՝ pineapple, իսկ խորհրդանիշն էլ լիներ կծած անանասը...

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular