ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհի ամենաանվախ ու ամենագիշատիչ կենդանին

ՎԻԴԵՈ

Մենք գիտենք, որ...

Ցամաքային ամենակատաղի կենդանիներն են վագրը, առյուծը կամ, ասենք, հովազը: 

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Աշխարհի ամենակատաղի կենդանին չափերով փոքր Մեղրակերն  է (Mellivora capensis), որին կոչում են նաև Մեղրային փորսուղ: Այդ կենդանին անգամ գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես «աշխարհի ամենաանվախ կենդանի»: Սրա չափերը առանց պոչի կարող է հասնել մինչև 77 սմ-ի, քաշը՝ մինչև 13 կգ-ի: Տարածված է Աֆրիկայում և Ասիայում, ապրում է այլ կենդանիների կողմից լքված որջերում: Մեղրակերն իրականում փորսուղ չէ, այդպես նրան կոչել են փորսուղների հետ նմանության և մեղր սիրելու պատճառով: Իրականում նա գիշատիչների դասին է պատկանում և Mustelidae ընտանիքի միակ ներկայացոցիչն է: Խոշոր, հզոր ճանկերով նա քանդում է տերմիտների, մեղուների բները, ուտում է տերմիտների թրթուրներն և մեղուների մեղրը, անգամ կտրում է հավաբների երկաթյա ցանցերը և հավ գողանում: Նա թշնամիներ քիչ ունի, քանի որ բոլորը խուսափում են հանդիպել այդ կենդանուն: Փոխարենը վերջինս կարող է առանց պատճառի հարձակվել ցանկացած կենդանու վրա՝ անկախ չափերից, և անգամ մարդու վրա է հարձակվում: Հայտնի են դեպքեր, թե ինչպես է նա մահացու գոտեմարտի մեջ մտել բորենու, առյուծի, արջի և կոկորդիլոսի հետ: Թունավոր օձերին նա սպանում է և 15 րոպեում ուտում՝ սկսելով գլխից: Ուտում է անգամ երիտասարդ Մեղրակերի, այդ պատճառով Մեղրակերի սերնդի միայն կեսն է կենդանի մնում կյանքի գոյամարտում:

Մեղրակերի գրոհի տակտիկան համարվում է «հարված գոտկատեղից ցած»: Հայտնի են բազմաթիվ դեպքեր, թե ինչպես է նա ամորձիներից զրկել ցուլերին, անտիլոպներին, զեբրերին և անգամ մարդկանց: Պակիստանում Մեղրակերին կոչում են «Bijj» և ասում են, որ նրանք քանդում են գերեզմանները և դիակներ գողանում: Մեղրակերը այնքան վատ համբավ ունի, որ անգամ իրաքյան պատերազմի ժամանակ Բասրայում գտնվող բրիտանական զորքին տեղացիները մեղադրում էին, որ նրանք մի ամբողջ բանակ Մեղրակեր–մարդակերներ են բերել իրենց հետ և բաց թողել բնակչության վրա: Իրականում պարզվեց, որ Մեղրակերները քաղաք են լցվել մոտակա ճահիճներում ջրի մակարդակի բարձրանալու հետևանքով:

Հաշվի առնելով Մեղրային փորսուղի վատ համբավը և նրա «հարվածը գոտկատեղից ցած»՝ բոլոր անտառ գնացող տղամարդկանց համար անհրաժեշտություն է առաջանում ձեռք բերել, այսպես ասած, պողպատե «հավատարմության գոտի», թե չէ, չգիտես, թե որտեղ կհանդիպես այդ կեղտոտ կենդանուն, իսկ կյանքում ամեն բան էլ պատահում է, պետք է ապահովագրվել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular