ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ նախագահի խորհրդական Ռուդի Ջուլիանին Հայաստան է գալիս մասնավոր այցով․ Սուրեն Սարգսյան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ռուդի Ջուլիանիի այցը Հայաստան ոչ թե տարածաշրջանային է, այլ մասնավոր. նա գալիս է մասնակցելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմակերպած տնտեսական ֆորումին: Այս մասին նա ասաց Tert.am-ի հետ զրույցում՝ պարզաբանելով Ֆեյսբուքում արած իր գրառումը:

«Նրա այցը երկկողմ քաղաքական օրակարգ չի պարունակում, և տարածաշրջանային չէ: Նա Հայաստան է գալիս ոչ  թե որպես ԱՄՆ նախագահի կիբերհանցագործությունների դեմ պայքարի հարցերով խորհրդական կամ նախագահի իրավական խմբի պատասխանատու, այլ որպես «Ջուլիանի փարթներսի» հիմնադիր: Հայաստանում է լինելու մասնավոր այցով»,- ասաց նա:

Նշենք, որ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ իր տեղեկություններով, Հայաստան կժամանի Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին:

 

Նա նաև իր գրառման մեջ նկատել էր, որ Ջիուլիանին Թրամփի աջակիցն, ընկերն ու խորհրդականն է: «Նաև Թրամփի անձնական իրավաբանը: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ժամանակ հենց նա էր Նյու Յորքի քաղաքապետ»,- գրել էր նա:

Չնայած Ջուլիանիի այցը Հայաստան մասնավոր է, սակայն, այնուամենայնիվ, ըստ նրա՝ այն լավ առիթ է  հայ-ամերիկյան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:

«Նրա հետ ուղիղ կապ է հաստատելու մեր երկրի ղեկավարությունը: Նրա հետ ծանոթությունը կարող է նպաստել ԱՄՆ-ի ղեկավարության հետ կապեր հաստատելուն: Նա կոնտակտ անձ կարող է լինել Երևանի և Վաշինգտոնի միջև»,- ասաց նա:

Ռուդի Ջուլիանին, ըստ Սուրեն Սարգսյանի, ԱՄՆ նախագահ Թրամփի վաղեմի բարեկամն է: «Նախագահական ընտրություններին  նա Թրամփի քարոզարշավի ժամանակ ակտիվ աշխատել է: Շատ համոզված Հանրապետական է, Նյու Յորքի քաղաքապետն է եղել: Տեղեկություն կա, որ նրան Թրամփն անգամ առաջարկել է պետքարտուղարի պաշտոնը, ինչից նա հրաժարվել է: Հիմա հասարակական հիմքունքներով նա օգնում է Թրամփին լուծել այն իրավական խնդիրները, որ կան Միացյալ Նահանգներում»,- ասաց նա:

Ջուլիանին Հայաստան է գալիս ԵԱՏՄ ֆորումին մասնակցելու համար: «Ստացվում է, որ Ջուլիանիի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը համարյա նույն ժամանակում են գալիս Հայաստան՝ 1-2 օր տարբերությամբ:

ԱՄՆ նախագահի երկու խորհրդականների այցի ժամանակ էլ, ըստ Սուրեն Սարգսյանի, պետք է չափազանց կարևոր լինի հայ-ամերիկյան հարաբերություններում նոր օրակարգ առաջարկելը:

«Կարծում եմ՝ Հայաստանը Միացյալ Նահագներին կարող է Աֆղանստանում իր աջակցությունն առաջարկել: Դա յուրահատուկ բալանս կլինի թե՛ Պակիստան-Ադրբեջան հարաբերություններում, թե Պակիստան-Հայաստան հարաբերություններում, թե՛ Պակիստան-Աֆղանստան-ԱՄՆ հարաբերություններում: Ընդհանրապես՝ սա լուրջ քաղաքական քայլ կլինի Սիրիայում Հայաստանի զինված ուժերի ներկայությանն էլ բալանսավորելու համար», - ասաց նա:

ԱՄՆ նախագահի խորհրդականների այցերի լավագույն արդյունքը, Սուրեն Սարգսյանի խոսքով, կարող է լինել հայ-ամերիկյան հարաբերություններում՝ տարբեր ոլորտներում ռազմավարական հարաբերություններ հաստատելը, դա կլինի՝ տնտեսության, միջազգային անվտանգության, թե այլ ոլորտներում:

«Լավ կլինի ստորագրենք այնպիսի փաստաթուղթ, ինչպիսին Ղազախստանը ստորագրեց  Միացյալ Նահանգների հետ՝ Նազարբաևի Վաշինգտոն այցի ժամանակ: Ռազմավարական բնույթի նման հարաբերություններ հաստատելը մեզ համար շատ կարևոր կլինի»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում կայցելեի Հայաստան: Այս մասին նա էր գրառում կատարել «Թվիթերի» իր միկրոբլոգում:

«Հոկտեմբերի 20-ին ես ճանապարհորդելու եմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան Վրաստան՝ հանդիպելու իմ գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` առաջ քաշելով ամերիկյան շահերը անվտանգության հարցերում»,- գրել էր նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular