ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական շուկայում հայկական ապրանքներն առանձնանում են իրենց որակով. ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ու Ռուսաստանի առևտրաշրջանառության ծավալը մոտ 26 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Հայաստանի տնտեսությունում Ռուսաստանը մեծ դեր է խաղում, ընկերությունները  շատ են: Հայաստանում բոլոր ուղղակի արտասահմանյան ներդրումների մոտ 37 տոկոսը ռուսական է: 2018 թվականի առաջին կիսամյակի տվյալները տեսնելով՝ կարող ենք ասել, 2018-ի ավարտին նույնպես լավ ցուցանիշներ կունենանք»,- ասաց  Անդրեյ Բաբկոն:

Նա հավելեց, որ Ռուսաստանը փորձում է խթանել ոչ միայն արտահանումը դեպի Հայաստան, այլև՝ հակառակ ուղղությունը: Ռուսական կողմը փորձում է աջակցել հայկական ընկերություններին՝ ռուսական շուկայում իրենց տեղը գտնելու համար:

«Ինչպես գիտեք՝ ավանդաբար Ռուսաստան գյուղատնտեսական մթերք է ներկրվում, ինչպես նաև կոնյակ, գինի, դրանից բացի, բավական ակտիվացել է Հայաստանից  Ռուսաստան տեքստիլի, կոշկեղենի ներկրումը: Հայկական ապրանքները պահանջված են Ռուսաստանում, առանձնանում են որակով», - ընդգծեց Անդրեյ Բաբկոն:

Լրատվամիջոցները Անդրեյ Բաբկոյից հետաքրքրվեցին, թե արդյոք Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները ազդել են Հայաստան-Ռուսաստան առևտրի, ներդրումների ծավալների վրա:

«Պետք է նշեմ, որ քաղաքական այդ իրադարձություններից առաջ մեր համագործակցությունն արդեն կայացել էր: Քաղաքական իրադարձությունները չեն ազդել այն առումով, որ ամեն ինչ արդեն հստակ ճանապարհով էր գնում: Մենք տեսնում ենք, որ քաղաքական մակարդակով Հայաստանն ու Ռուսաստանը պահպանում են ու իրականացնում նախորդ տարիների պայմանավորվածությունները: Մենք տեսնում ենք կոնտակտների ակտիվացում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև: Այլ հարց է, որ չի կարելի քաղաքական բարեփոխումներով զբաղվելիս մոռանալ, որ պետք է շարունակել աջակցել ու նպաստել ներդրումների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը»,- նկատեց Անդրեյ Բաբկոն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular