ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ Բրիտանիան նշանակել Է ինքնասպանությունների կանխման՝ աշխարհում առաջին նախարարին. The Guardian

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ժակլին (Ջեկի) Դոյլ-Փրայսին նշանակել Է ինքնասպանությունների դեպքերի կանխման նախարարի պաշտոնում: Ինչպես հոկտեմբերի 9-ին հայտնել Է The Guardian թերթը, նախաձեռնությունը կոչված Է օգնել՝ վերջ դնելու հասարակության մեջ արմատացած բացասական կարծրատիպերին, որոնք մարդկանց խանգարում են օգնության դիմել նման իրավիճակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ժակլին (Ջեկի) Դոյլ-Փրայսը՝ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի նախկին խորհրդարանական տեղակալը, այժմ զբաղեցնում Է հոգեկան առողջության պահպանման, անհավասարության եւ ինքնասպանությունների կանխարգելման նախարարի պաշտոնը: «Ես հասկանում եմ՝ որքան ողբերգական, քայքայիչ ու տեւական կարող Է լինել ինքնասպանությունների ազդեցությունը ընտանիքի կամ կոլեկտիվի վրա»,-հայտարարել Է նախարարը:

«Մենք կարող ենք վերջ դնել նախապաշարումներին, որոնց պատճառով չափազանց շատ մարդիկ են տառապում լռելյայն: Մենք կարող ենք կանխել ինքնասպանության ողբերգությունը, որը չափազանց շատ մարդկանց կյանք Է խլում: Եվ մենք կարող ենք մեր երեխաներին տալ հոգեբանական կայունություն, որին նրանք այնքան արժանի են»,-ասված Է Մեյի ճառի տեքստում, որը հրատարակության կողմից հրապարակվել Է Հոգեկան առողջության համաշխարհային օրվա առթիվ նրա ելույթի նախօրյակին:

Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրության վարչության տեղեկատվության համաձայն, 2017 թվականին Միացյալ Թագավորության տարածքում 5821 մարդ ինքնասպանությամբ վերջ Է տվել կյանքին, ընդ որում՝ ինքնասպանությունը մինչեւ 45 տարեկան տղամարդկանց մահվան հիմնական պատճառն Է Մեծ Բրիտանիայում: Չնայած այն բանին, որ այդ ցուցանիշը ամենացածրերից մեկն Է երկրում դիտարկումների ժամանակաշրջանում, վարչապետն անհրաժեշտ Է համարում ինքնասպանությունների դեպքերի կանխման համազգային արշավ սկսել: Իշխանությունները նաեւ պատրաստվում են միջոցներ տրամադրել դպրոցականների առողջական վիճակը հսկելու համար, ներառյալ նրանց հոգեբանական վիճակի մոնիթորինգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular