ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակեդոնիայի վարչապետը խորհրդարանին կոչ է արել քվեարկելու երկրի վերանվանման օգտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւը երկրի Ժողովի (խորհրդարանի) պատգամավորներին կոչ Է արել քվեարկելու Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու օգտին՝ ըստ երկրի վերանվանման վերաբերյալ Հունաստանի հետ կնքված պայմանագրի՝ հանուն ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամակցման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախօրյակին Զաեւի նախարարների կաբինետը հավանություն Է տվել երկրի Սահմանադրության մեջ չորս ուղղում մտցնելու օրինագծին եւ դրանք ուղարկել խորհրդարանի քննարկմանը: Դրանք ենթադրում են ամբողջ տեքստում «Հյուսիսային» բառի ավելացում «Մակեդոնիա» անվան առաջ, Սահմանադրության ներածականի փոփոխում, սահմանների անփոփոխության եւ տարածքային ամբողջականության երաշխիքներ ու միջոցներ արտասահմանում սփյուռքի օժանդակման համար: Ուղղումները 10 օրվա ընթացքում պետք Է քննարկի խորհրդարանի սահմանադրական հարցերի կոմիտեն, այնուհետեւ այն հանձնի լիագումար նիստին:

Փոփոխությունների ընդունման համար Զաեւի կառավարող Սոցիալ-դեմոկրատական միությանը կպահանջվի 120 մանդատներից 80-ը: Այժմ նա ունի 70 ձայն եւ Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն-Դեմոկրատական կուսակցություն հանուն մակեդոնական ազգային միասնության խոշորագույն ընդդիմադիր կուսակցության հետ բանակցություններ Է վարում օրինագծի պաշտպանության շուրջը:

«Բոլոր պատգամավորները պատմական պարտականություն ունեն քաղաքացիների հանդեպ՝ ապահովելու Մակեդոնիայի ուղին դեպի կայունություն եւ տնտեսական բարեկեցություն: Դա դեպի ՆԱՏՕ եւ Եվրամիություն ուղին Է, որն անցնում Է մակեդոնա-հունական պայմանագրի միջով»,- հայտարարել Է Զաեւը Facebook-ում: Նա հավելել Է. «Պատգամավորնե՛ր, եկել Է ժամանակը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular