Ազգային ժողովի պատգամավորն օրենսդիր մարմնում քարոզում է օրինականություն, իսկ փողոցում այլ բան է անում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾSHAMSHYAN.com-ը գրում է.
Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը սիրում է ԱԺ բարձր ամբիոնից քարոզել, որպեսզի քաղաքացիները լինեն օրինապահ, հարգեն օրենքը և ոչ մի հակաօրինական գործողություններ չկատարեն։ Երեկ՝ օգոստոսի 16-ին, Երևան քաղաքի Թևոսյան փողոցում «մեծն» պատգամավորը Nissan մակնիշի 053 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու, մինչդեռ պատգամավորը պետք է որ լավ իմանա, որ իրենց կողմից է ընդունվել այն օրենքը, երբ վարորդը պետք է ավտոմեքենան վարի՝ ամրագոտին կապած։
SHAMSHYAN.com-ը վստահ է, որ Երևանի Ճանապարհային ոստիկանությունն օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և օրենսդիր մարմնի բարձր ամբիոնից օրինականություն քարոզող պատգամավորին վարչական պատասխանատվության կենթարկի, ինչը դաս կլինի մյուս օրենսդիր, գործադիր մարմինների այն աշխատակիցներին, ովքեր կխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի