ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք Երևանում. փրկարարները Հրազդան գետից մեծ դժվարությամբ դուրս են բերել անօգնական քաղաքացուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր զբոսայգու մոտակայքում՝ Հրազդան գետում քաղաքացի է ջրահեղձվում և նրան շտապ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների միջամտությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ, փրկարար ծառայության լեյտենանտ Սարգսյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարներն ու քաղաքացիները գետի մեջ, հսկայական քարի վրա հայտնաբերել են կանգնած վիճակում ու անօգնական 30-ամյա Հարություն Իլանգյոզյանին, ով գետի ուժեղ վարարման հոսքի պատճառով չի կարողանում դուրս գալ ափ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև 1-03 շտապօգնության բժիշկները, ովքեր տեղում զննելով քաղաքացուն՝ հայտնեցին, որ բարեբախտաբար նա վնասվածքներ չունի։

Այնուհետև դեպքի վայր են ժամանում թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարները հատուկ ճոպանների միջոցով կարողանում են քաղաքացուն դուրս բերել անվտանգ վայր։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular