ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելական օդուժը Սիրիայի ՀՕՊ-ի հարվածի տակ Է դրել Իլ-20-ը. Մոսկվան համարժեք պատասխան Է խոստանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իլ-20 ռուսական ռազմական ինքնաթիռը Միջերկրական ծովի երկնքում խոցվել Է Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, քանի որ ռուսական ինքնաթիռով քողարկվում Էին Իսրայելի F-16 կործանիչները: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, սեպտեմբերի 18-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Քողարկվելով ռուսական ինքնաթիռով՝ իսրայելացի օդաչուներն այն դրել են Սիրիայի ՀՕՊ-ի միջոցների կրակի ներքո: Դրա հետեւանքով Իլ-20-ը խոցվել Է Ս-200 համալիրի հրթիռով»,-ասել Է գեներալը:

Կոնաշենկովը ճշտել Է, որ սեպտեմբերի 17-ին Մոսկվայի ժամանակով ժամը մոտավորապես 22:00-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 չորս կործանիչներ կառավարվող ավիառումբերով սիրիական օբյեկտներին հարված են հասցրել Լաթաքիա քաղաքի շրջանում:

Կոնաշենկովը նաեւ նշել Է, որ Իսրայելը պլանավորվող գործողության մասին չի նախազգուշացրել Սիրիայում գործող ռուսական զորախմբի հրամանատարությանը: «Թեժ գծով» ծանուցումն ստացվել Է հարվածից մեկ րոպե առաջ, ինչը թույլ չի տվել ռուսական ինքնաթիռը դուրս բերել անվտանգ գոտի»,-հավելել Է նա: Մոսկվան Իսրայելի գործողությունները գնահատել Է որպես թշնամական եւ պատասխան գործողությունների իրավունք Է վերապահում իրեն: «Իսրայելի այդ սադրիչ գործողությունները գնահատում ենք որպես թշնամական: Իսրայելացի զինվորականների անպատասխանատու գործողությունների հետեւանքով զոհվել Է ռուս 15 զինծառայող: Դա բացարձակապես չի համապատասխանում ռուս-իսրայելական գործընկերության ոգուն»,-հայտարարել Է գեներալը: «Մենք մեզ համարժեք պատասխան գործողությունների իրավունք ենք վերապահում»,-հավելել Է Կոնաշենկովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular