ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանց ԵՄ-ի հետ գործարքի, Brexit-ը խոշոր կորուստներ կբերի բրիտանական տնտեսությանը. ԱՄՀ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առանց Եվրամիության հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի Brexit-ի սցենարը զգալի ֆինանսական կորուստներ կբերի Մեծ Բրիտանիայի տնտեսությանը: Այդ մասին, ինչպես հայտնել Է Press Association գործակալությունը, ասված Է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ սեպտեմբերի 17-ին հրապարակված զեկույցում, որը Լոնդոնում ներկայացրել են Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը եւ ԱՄՀ-ի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՀ-ն նախազգուշացրել Է, որ Լոնդոնին կարկ կլինի Բրյուսելի հետ կարգավորել մի շարք «հիմնարար հարցեր», այդ թվում՝ վեճը Իռլանդիա կղզում սահմանի գործառման շուրջ, առանց որի անհնարին կլինի կարգավորված Brexit-ը: «Այդ հարցերի լուծումը կենսականորեն կարեւոր Է գործարքի բացակայությամբ Brexit-ի սցենարից խուսափելու համար, ինչն զգալի կորուստների կբերի Մեծ Բրիտանիայի տնտեսությանը եւ բացասաբար կազդի, բայց նվազ չափով, ԵՄ-ի երկրների տնտեսույթան վրա»,- նշվում Է զեկույցում:

Համոնդն իր խոսքում նշել Է, որ բրիտանական կառավարությունը «չպետք Է սպառնալիքի տակ դնի բրիտանական ժողովրդի բարգավաճումը»: «Մենք պետք Է ամրապնդենք մեր ձեռք բերած տնտեսական առաջընթացը: Լքելով ԵՄ-ն, մենք պետք Է ապահովենք սերտ ու ամուր ապագա գորընկերությունը մեր եվրոպական հարեւանների հետ: Մենք պետք Է անսանք ԱՄՆ-ի նախազգուշացումներին»,- հավելել Է նա:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular