ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ում տարբեր մակարդակի շուրջ 5 հազար ընտրություն է անցկացվել քվեարկության միասնական օրվա շրջանակներում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանում սեպտեմբերի 9-ին տարբեր մակարդակի շուրջ 5 հազար ընտրություն Է անցկացվել քվեարկության միասնական օրվա շրջանակներում: Մասնավորապես, ռուսաստանցիներն ընտրում Էին Դաշնության 26 սուբյեկտների ղեկավարների եւ 16 տարածաշրջանների խորհրդարանների պատգամավորների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Բավականին թեժ պայքար Է ծավալվել Ռուսաստանի չորս տարածաշրջանների՝ Պրիմորիեի եւ Խաբարովսկի երկրամասի, Խակասիա Հանրապետության, ինչպես նաեւ Խաբարովսկի երկրամասի նահանգապետների ընտրություններում: Այնտեղ չի հաջողվել որոշել հաղթողներին, թեկնածուները կպայքարեն երկրորդ փուլում: Այսպես, Պրիմորիեի երկրամասում մրցակցելու են «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից թեկնածու Անդրեյ Տարասենկոն (հավաքել Է ձայների 46,56 տոկոսը) եւ կոմունիստ Անդրեյ Իշչենկոն (24,64 տոկոս): Խաբարովսկի երկրամասում երկրորդ փուլ են անցել ՌԼԴԿ-ից թեկնածու Սերգեյ Ֆուրգալը (35,81 տոկոս) եւ տարածաշրջանի գործող ղեկավար Սերգեյ Շպորտը (35,62 տոկոս): Խակասիա Հանրապետությունում ընտրություն են անելու ՌԴ կոմկուսից թեկնածու Վալենտին Կոնովալովի (44,81 տոկոս) եւ եդինոռոս Վիկտոր Զիմինի (32,42 տոկոս) միջեւ: Վերջապես, Վլադիմիրի մարզում երկրորդ փուլ են անցել գործող նահանգապետ Սվետլանա Օռլովան (36,42 տոկոս) եւ ՌԼԴԿ-ից թեկնածու Վլադիմիր Սիպյակինը (31,19 տոկոս):

Յուրատեսակ ռեկորդ Է սահմանել Յամալա-Նենեցյան ինքնավար շրջանի ղեկավարի պաշտոնակատար 30-ամյա Դմիտրի Արտյուխովը, որին Օրենսդիր ժողովի պատգամավորները նախօրյակին հաստատեցին նահանգապետի պաշտոնում. նա դարձել Է տարածաշրջանի ամենաերիտասարդ ղեկավարը Ռուսաստանում: Մյուս տարածաշրջաններում նահանգապետի ընտրություններում ընդհանուր առմամբ անակնկալներ չեն գրանցվել, եւ առաջատարներ են դարձել ավելի վաղ տարածաշրջանների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակվածները: Մասնավորապես, Կրասնոյարսկի երկրամասում հաղթանակ Է տարել նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Ուսսը (60,19 տոկոս), Տյումենի մարզում՝ Ալեքսանդր Մոորը (65,86 տոկոս), Նիժնի Նովգորոդի մարզում՝ Գլեբ Նիկիտինը (67,75 տոկոս), Պսկովի մարզում՝ Միխայիլ Վեդյորնիկովը (70,68 տոկոս), Կեմերովոյի մարզում՝ Սերգեյ Ցիվիլյովը (81,29 տոկոս): Բացի այդ, իր պաշտոնը պահպանել Է Մոսկվայի մարզի գործող նահանգապետ Անդրեյ Վորովբյովը (62,52 տոկոս):

Մոսկվայի քաղաքագլխի ընտրություններում սպասելիորեն հաղթել Է Սերգեյ Սոբյանինը: Մոսկվայի գործող քաղաքագլուխը տեղամասային ընտրական հանձնաժողովներից ստացված 99 տոկոս արձանագրությունների տվյալների ամփոփումից հետո հավաքում Է ընտրողների ձայների 70,02 տոկոսը: Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Սոբյանինի օգտին քվեարկել են 1,5 միլիոնից ավելի քաղաքացիներ: Երկրորդ տեղն զբաղեցնում Է ՌԴ կոմկուսից քաղաքագլխի թեկնածու Վադիմ Կումինը, որի օգտին քվեարկել Է ընտրողների 11,44 տոկոսը, երրորդ տեղում «Արդար Ռուսաստան»-ից թեկնածու Իլյա Սվիրիդովն Է՝ 6,76 տոկոս ձայներով: Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 30,36 տոկոս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular