ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն Իդլիբի հարցում կիսում Է Ռուսաստանի մտահոգությունները. Փոմպեո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն անհրաժեշտ Է համարում պայքարել Սիրիայի հյուսիսում հաստատված ահաբեկիչների դեմ եւ կիսում Է Մոսկվայի անհանգստությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն: Նա «ճիշտ» Է համարել Իդլիբում ահաբեկիչների ներկայության վերաբերյալ Ռուսաստանի արած հայտարարությունները: «Մենք կիսում ենք ահաբեկչության հետ կապված Ռուսաստանի մտահոգությունները, որի աղբյուրը Սիրիայի հյուսիսն Է ու հյուսիս-արեւմուտքը»,- ասված Է ԱՄՆ-ի Պետդեպի տարածած զրույցի սղագրության մեջ:

Պետքարտուղարը հավելել Է. «Մենք լիովին համաձայն ենք, որ ահաբեկիչները ներկա են այդ շրջաններում եւ հարկավոր Է դրանով զբաղվել, որպեսզի նրանք ահաբեկչություն չարտահանեն աշխարհի երկրներ»: Միեւնույն ժամանակ, ինչպես հայտնել Է Պետդեպարտամենտը, նախօրյակին Փոմպեոյի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի միջեւ կայացած հեռախոսազրուցի ընթացքում կողմերը «համաձայնել են, որ Իդլիբի վրա Ասադի ռեժիմի ցանկացած ռազմական հարձակում կլինի սիրիական հակամարտության անընդունելի ու անխոհեմ Էսկալացում»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ հումանիտար աղետից խուսափելու համար Սիրիայի կառավարական զորքերը, ինչպես նաեւ Իրանը եւ Ռուսաստանը պետք Է հրաժարվեն երկրի հյուսիսի Իդլիբի նահանգի ուժային ազատագրումից: «Նախագահ Բաշար Ասադը չպետք Է անմտորեն գրոհի Իդլիբի վրա»,- գրել Է նա իր Twitter-ում: Թրամփն ընդգծել Է. «Ռուսներն ու իրանցիները հսկայական հումանիտար սխալ կգործեն, եթե մասնակցեն այդ հնարավոր մարդկային ողբերգությանը: Կարող են զոհվել հարյուրհազարավոր մարդիկ»: «Թույլ մի տվեք, որ դա տեղի ունենա»,- նշել Է ԱՄՆ-ի նախագահը: Իդլիբի նահանգը ահաբեկչական խմբավորումների վերջին պատվարն Է Սիրիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular