ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պալաչի մախինացիայի վերջին «շտրիխը» նրան չի փրկի...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անժելիկա Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ավելի քան երկու տասնամյակ, բարեգործական հիմունքներով Աբովյան-Երևան և Չարենցաված-Երևան երթուղիները սպասարկող «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի նկատմամբ բողոք է ներկայացվել քաղաքացի Պալաչ Արթուր Հարությունյանի կողմից, ում պնդմամբ անվճար երթուղայինների պատճառով նա գնացել է սնանկացման: Պարադոքսալ այս պնդումն իրականում բոլորովին այլ ենթատեքստով պատմություն ունի: Տարիներ առաջ Պալաչը մեծ վարկ էր վերցրել իր գործը սկսելու համար, գրավ էր դրել իրեն պատկանող գույքն ու գործող բիզնեսները, պարտքեր էր վերցրել ընկերներից, հարազատներից և որոշ դեպքերում էլ անգամ նրանց գույքն էր գրավ դրել: Պալաչը զբաղվելու էր նույն երթուղու սպասարկմամբ, որտեղ արդեն տարիներ շարունակ անվճար հիմունքներով «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի տրամադրած երթուղայինները իրականացնում էին իրենց ուղևորափոխադրումները: Գործի մեջ մտնելուց հետո, Պալաչը հայտարարեց, որ այդ բարեգործական երթուղայինները չարիք են, ինչից հետո հանդիպեց խորը հասարակական դժգոհության ալիքի և միայն դրանից հետո, հասկանալով իր կողմից արված հայտարարության հակահասարակական լինելու հանգամանքը, ներողություն խնդրեց Ծառուկյանից և հավելեց որ այդ երթուղայինները իրոք պետք են մեր հանրությանը: Սակայն դրանից հետո, Պալաչը փոխանակ բիզնեսից ստացված եկամուտները ուղղեր բանկերի տոկոսներն ու վարկերը մարելուն, մսխում էր դրանք կազինոներում, չափզանց ճող կյանքով էր ապրում և այդ շահույթները մնացած դեպքերում արտերկիր էր դուրս բերում՝ փորձելով այնտեղ բիզնես հիմնել: Տրամաբանական է, որ նման դեպքերում սնանկացման գործընթացն անխուսափելի է, ինչի մասին բազմիցս նրան ասել է նաև այդ ժամանակ իր ընկերությունների տնօրենը: Ինչևէ Պալաչի ինքնասննկացման գործընթացը մինչև վերջ նրա ծրագրածով էլ գնում է, նա սնանկ է ճանաչվում դատարանով և որոշակի փոխհատուցում ստանալուց հետո ուղղակի փախնում է Հայաստանից՝ պարտքերն ու վարկերը թողնելով հարազատների վրա: Անգամ նրա հայրական տունն էր գրավի տակ և ծնողները գտնվում էին փողոցում հայտնվելու վտանգի առաջ և երբ Պալաչը ուներ հնարավորություն գոնե իր ծնողների տունը նրանց վերադարձնելու, դա էլ չարեց, նա ոչ մի սրբություն չունի: Մինդեռ այս ամենը իմանալուց հետո, Գագիկ Ծառուկյանն իր միջոցներով հետ է գնում Հարություննյանների տունը և ևս երկու բիզնես ու հանձնում է նրա ծնողներին:
Պալաչի սնանկացումից հետո բանկը նրա ակտիվները վաճառեց «Մուլտի ավտոտրանս» ՍՊԸ-ին, ովքեր ներկա դրությամբ սպասարկում են այդ երթուղին նույն բարեգործական երթուղայիններին զուգահեռ և եթե սնանկացման պատճառն իրականում այդ երթուղայինները լինեին, ապա նանք ևս ըստ Պալաչի տրամաբանության կսնանկանային: Պարզ է, որ այս ամենը Պալաչի ծրագրած ինքնասնանկացման գործընթաց էր և հիմա նա փորձում է այդ մախինացիոն շղթան շարունակել և բողոք ներկայացնել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի դեմ: Սակայն իրավապահները պետք է հավուր պատշաճի ուսումնասիրեն այս ողջ պատմությունն ու Պալաչի ֆինանսական հոսքերը այդ տարիների բացահայտելուց հետո, պարզ կդառնա, որ հենց ինքն է այս ամենը կազմակերպել և հիմա էլ փորձում է էլի ինչ-որ օգուտներ քաղել, բայց ապարդյուն, նա երկու ոտքով է թակարդն ընկնելու, քանի որ նրա մախինացիայի վերջին «շտրիխը» բացահայտեց Պալաչի ողջ կանխամտածված հակաօրինական գործունեությունը, որը քրեորեն պատժելի արարք է: Եկել է հատուցման պահը, Պալաչն իր գործած չարիքի համար պետք է պատասխան տա օրենքի առաջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular