ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պալաչի ցածր ու ապերախտին հատուկ քայլը չունի ոչ մի իրավական հիմնավորում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարգո Կոստանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

10 տարի առաջ Արթուր Հարությունյան անունով մի սկսնակ ձեռներեց, որոշեց սկսել իր գործը: Նա ամբողջ իր ունեցվացքը (այդ թվում նաև հայրական տունը) գրավ դրեց, վարկ վերցրեց և գնեց մեքենաներ: Հետո նա հիմնեց ընկերություն և սկսեց իրականացնել կանոնավոր ուղևորափոխադրումներ Աբովյան-Երևան-Աբովյան և Չարենցավան-Երևան-Չարենցավան ուղղություններով: Սակայն բիզնես կառավարելու համար միայն փողը չէ, որ պետք է, և դա «պալաչ» մականվամբ Հարությունյանը չգիտեր: Գործը սկսելուց անմիջապես հետո նա իր հարկային պարտականությունները կատարելու փոխարեն գումարները սկսեց ծախսել իր անձնական կարիքներն ու քմահաճույքները բավարարելու և արտերկրում նոր անհաջող բիզնես-պրոեկտներ իրականացնելու վրա: Նույնիսկ այդ ժամնակվա նրա ընկերությունների տնօրենը նշում է, որ բազմիցս զգուշացրել է Հարությունյանին, որ այդպիսի անիմաստ ծաղսերը, նրան սնանկացման կհասցնեն:

Տրամաբանական է, որ իր բինզեսը շրջանառվող ֆինանսերի բացակայության պատճառով սնանկացավ, Պալաչի մոտ փող չմնաց, և նա սկսեց ման գալ մեղավորների, ում պահով կարող է բողոք ներկայացնել և օրինական կերպով պարտավորել «փոխհատուցել» նրա անհոգ և անիմաստ ծախսած գումարները: Ու գտնում է: Գտնում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, որը զուգահեռ անցկացնում էր նույն ուղղություններով բացարձակ անվճար ուղեվորափոխադրումներ: Խորամանկ «բիզնեսմենը» սկսում է պնդել, որ իրեն ուզում են շուկայից դուրս մղել և որ հինմադրամում բոլորը սրված են իր դեմ՝ ինադու մարդկանց անվճար ման են տալիս, որպեսզի սննկացնեն և «կուլ տան» նրա ստեղծած ընկերությունները: Սակայն նա հաշվի չի առնում, որ արդեն 20-ից ավել տարի է (երբ նույնիսկ հիմնադրամը գոյություն չուներ) ինչ Ծառուկյանների ընտանիքը իրականացնում է այդ անվճար ուղևորափոխադրումները ուսանողների և անապահովների համար, և որ եթե մինչ օրս այդ բարեգործական ակցիան շարունակվում է, ապա մարդիկ հաստատ ունեն դրա կարիքը: Այնուհետև Պալաչը անհասկանալի կերպով 180 աստիճանով փոխում է իր վերաբերմունքը և սկսում է ներողություն խնդրել Գագիկ Ծաուկյանից, ապավինել նրա առատաձեռնությանն ու մեծահոգությանը ու ասել, որ «Այո, այսօր մեր Հայաստանի բնակչությունը ունի անվճար ուղևորափոխադրման կարիք»:

Պալաչի գործերը վերջնականապես ձախողվում են այն ժամանակ, երբ իր հարկային պարտականությունները չկատարելու պատճառով բանկերում ստեղծվում է շատ ծանր ֆինանսական իրավիճակ և նույնսիկ սնանկության վարույթ է հարուցվում: «Պրոմեթեյ» բանկը և «Առեքսիմ» բանկը այս իրավիճակից դուրս գալու համար դիմում են «Մուլտի գրուպ» կոնցեռնին և առաջարկում են գնել Հարությունյանի ընկերությունները: Այս ընտրությունը արդարացված էր նրանով, որ կոնցեռնը ուներ ռեսուրսներ, համբավ և նրանով, որ այդ ուղեվորափոխադրումները անցկացվում էին Կոտայքի մարզում: Բանկերի առաջին առաջարկը կոնցեռնում մերժում են, սակայն մոտ կես տարի հետո նրանք կրկին դիմում են «Մուլտի գրուպին» երկրորդ առաջարկով, այս անգամ խոստանալով շատ առտոնյալ պայմաններով վարկային միջոցներ տրամադրել: Կոնցեռնը դրական պատասխան է տալիս և գնում է Հարությունյանին պատկանող «Քինգ դելյուքս» և «Տրանս կոմֆորտ» ընկերությունների ակտիվները:

Այս ամենից հետո Պալաչը լքում է հայրենիքը և մի քանի տարի չի վերադառնում: Այդ ընդացկում նրա ծնողները տղայի գրավ դրած տան հարկերը չվճարելու պատճառով կանգնում են փողոցում մնալու եզրին, սակայն Գագիկ Ծառուկյանը տալիս է վողջ տան գումարը (մի քանի հարյուր հազար դոլար) և հետ է վերադարձնում Պալաչի հայրական օջախը տերերին: Բացի այդ նա վերագնում է Հարությունյանի ավտոլվացման կետը և բենզալցակայանը ու նույնպես հետ վերադարցնում ու նույնիսկ ժամանակ առ ժամանակ դրամական օգնություն է տրամադրում ձախողված բիզնեսմենի ծնողներին:
Նույնսիկ Ծառուկյանի կողմից ցուցաբերված այսպիսի մեծահոգությունից հետո պալաչը դեռ շարունակում է իրեն թույլ տալ դիմել ՀՔԾ ու բողոք ներկայացնել այն մասին, որ «Գագիկ Քառուկյան» բարեգործական հիմնադրամը իր շուկա մուտք գործելուն է խոչընդոտել և շուկայից նրան դուրս մղելու փորձ է արել: Սա ոչ միայն ցածր և անարժան քայլ է իր կողմից, այլ նաև, ինչպես պարզ երևում է, չունի ոչ մի իրավական հիմնավորում և ուղղակի հիվանդի զառանցանք է ոչ ավելին:

Այսպիսով, մենք ունենք բոլոր՝ բիզնեսմենի մենտալ կարողություններից զուրկ մի մարդու, որը ժամանակից շուտ իրեն դրել է միլիարդատիրոջ տեղ, այդ պատճառով ձախողվել է և հիմա ողջ ուժով փորձում է դրա տակից դուրս գալ, իր վրայից մեղքը հանելով ու անմեղների վրա այն բարդելով: Այսքանից հետո կարծում եմ արդեն կարիք չկա ասելու, թե ով է Պալաչը և թե ինչ է նա իրենից ներկայացնում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular