ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անաղուհաց» Պալաչը կախվել է փրփուրներից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մինաս Ասատուրի Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Օրերս տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ «Քինգ Դելյուքս» և «Տրանս կոմֆորտ» ընկերությունների նախկին սեփականատեր՝ Արթուր Հարությունյանը՝ հայտնի Պալաչ մականունով, ՀՀ քննչական կոմիտեում ներկայացրել է վարույթ է՝ այլ տնտեսվարող սուբյեկտների՝ շուկա մուտք գործելուն խոչընդոտելու հիմնավորմամբ, ինչի առթիվ էլ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: 
Վերջինիս համաձայն՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամ աշխատակիցները խոչընդոտել են իր ընկերությունների աշխտանքին, քանի որ իրականացրել էն անվճար ուղևորափոխադրումներ: Թերևս տարրական դասարանի երեխայի երևակայության սահմաններում տեղավորվող հիմնավորումն արդեն իսկ անլրջություն է հաղորդում այս քրգործին, բայց ամենից աբսուրդային այն է, որ Պալաչը այս ամենը համարում է իր ընկերությունների սնանկացման միակ ու գլխավոր պատճառը: 
Իրավաբան պետք չէ լինել, հասկանալու համար, որ նմանօրինակ մեղադրանքները զուրկ են որևէ իրավական հիմքից, ինչի մասին վստահաբար շատ շուտով կհայտարարեն նաև այս գործով զբաղվող իրավաբանները: Ու ինչպես այս առիթով արված իր պարզաբանման մեջ «Մուլտի գրուպ» կոնցեռնի ներկայացուցիչը՝ փաստաբան Դավիթ Մանթաշյանը, նշեց, հիմնադրամին ուղղված մեղադրանքներն անհիմն են, և Պալաչի հիմնավորումները «հեռու են ողջամտության բոլոր սահմաններից»: Իսկ իրականությունն այն է, որ վերոնշյալ սնանկ ճանաչված ընկերություններին իրականում սնակնկացման է տարել հենց ինքը Պալաչը՝ աշխատանքների սխալ կազմակերպմամբ ու սեփականության գրավի դիմաց վերցրած գումարներն անձնական վայելքների համար վատնելով: Այս մասին երեկ խոսել է նաև «Քինգ Դելյուքս»-ի նախկին տնօրեն Արթուր Դալլաքյանը, ով ևս իր ղեկաված ՍՊԸ-ների սնանկացման միակ մեղավորին համարում է հենց Արթուր Հարությունյանին: 
Վերջինիս բիզնեսային քաղաքականության ամենից կոպիտ սխալներից մեկն էլ եղել է այն, որ նա իր բիզնեսները փորձել էր տեղափոխել Հայաստանի սահամններից դուրս ու հենց այս քայլն է, որ նրան վերջնական կործանման է տարել՝ կորցնելով բանկում գրավադրված ամեն բան՝ անգամ հայրական տունը: Այս ամենից հետո Պալաչը գլուխը վերցրել ու Հայաստանից հեռացել էր՝ օդից կախված վիճակում թողնելով ծնողների կեցության հարցը: Որը անմիջապես լուծվել է Գագիկ Ծառուկյանի շնորհիվ; Արթուր Հարությունյանի ծնողների հանդեպ հարգանքից դրդված՝ Ծառուկյանը գրավից գնել էր նրա հայրական տունը, ու նվիրել նրանց: Ինչպես նաև Ծառուկյանի բարեհոգության արդյունքում վերջիններիս հետ էր վերադարձվել նաև ավտոլվացման կետն ու բենզալցակայանը: Ստացվում է, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ոչ միայն արդեն 20 տարուց ի վեր կոտայքցիների համար անվճար երթևեկություն է ապահովում, այլև Գագիկ Ծառուկյանը անձնական կարևոր օգնություն է ցույց տվել Պալաչի ընտանիքին, բայց այսքանից հետո Պալաչը անաղուհացի նման դատական հայց է ներկայացնում հիմնադրամի դեմ: Այն էլ այն դեպքում, երբ մի քանի առիթներով Պալաչը նշել է, որ հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը՝ անչափ կարևորում է անվճար տրանսպորտի առկայությունը, քանզի այն կարևոր օգնություն է ժողովրդի համար և հայտնում է իր շնորհակալությունը Ծառուկյանին:
Այսքանից հետո պարզ է, որ Պալաչը ընդամենը շարքային «աբիժնիկ է», նրանցից, ով իրենց սխալները միշտ բարդում են այլոց վրա, իսկ այս դատական հայցը ընդամենը փրփուրներից կախվելու փորձ է, որը դատապարտված է տապալման:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular