ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պալաչի ընկերությունների ֆինանսատնտեսական շղթայի բացահայտման դեպքում պարզ կդռանա, որ հենց ինքն է իր սնանկացման մեղավորը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Օրերս հայտնի դարձավ, որ հանրությանն իր փոփոխական տրամադրություններով հայտնի Պալաչը՝ Արթուր Հարությունյանը, ով տարիներ առաջ իր իսկ վարած սխալ բիզնես քաղաքականորթյան արդյունքում սնանկ էր ճանաչվել, հայտնվել է չգիտես որ ծակից և դիմում գրել ՀՔԾ, թե կողմնակի սուբյեկտը խոչընդոտել է իր գործունեությանը , որի արդյունքում էլ նա սնանկ է ճանաչվել: Աբուրդի չափաբաժինն այս ողջ պատմության մեջ այնքան շատ է, որ բազմաթիվ փաստերով անգամ կարելի է հակադարձել Պալաչի այս զրպարտիչ հայտարարությանը: Ամբողջ իրականությունը կայանում է նրանում, որ Պալաչը սնանկացման ճանապարհը բռնել է այն պահից, երբ բանկից մեծ գումարներ է վերցրել գրավադրմամբ և պատշաճ կերպով չի կատարել հարկային պարտավորությունները: Փոխարենը, նորաստեղծ բիզնեսից գոյացող եկամուտները ուղղել է սեփական ճոխ կարիքները հոգալուն և փորձել է այդ գումարներով արտերկրում նոր բիզնես պրոյեկտ իրականացնել: Տրամաբանական է, որ այդ դեպքում ընկերության սնանկացումն անխուսափելի էր, ինչը բացարձակ կապ չունի այն հանգամանքի հետ, որ տվյալ երթուղին զուգահեռաբար սպասարկել է նաև «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հանրությանը տրամադրված, անվճար հիմունքներով շահագործվող երթուղայինները: Հավելենք նաև, որ այդ նույն բարեգործական երթուղայինները գործել են դեռևս տարիներ առաջ այն պահից, երբ դեռ Պալաչի ընկերությունները չէին էլ կազմավորվել, այսինքն նրանց այդ երթուղիները սպասարկելը ինչ-որ ընկերության սննկացնելու համար չի արվել, այլ հանրության սոցիալական բեռը թեթևացնելու: Ինչևէ արդեն իրավական հիմնավորումներ կան անգամ այս հարցի վերաբերյալ, որոնց առկայություն արդեն իսկ թույլ է տալիս ասելու, որ Պալաչի բողոքը զրպարտանք է և իրականության հետ աղերս չունի անգամ: Բանն այն է, որ Պալաչի ընկերության սնանկացման պրոցեսի ժամանակ, բանկերն առաջարկով դիմել են «Մուլտի Գրուպին» և առաջարկել են այն գնել և իրականցնել նորմալ ուղևորափոխադրումներ, սակայն կոնցեռնը մերժել է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդպես հնարավոր է նպաստեն սնանկացման պրոցեսին և միգուցե Պալաչի ընկերությունները կկարողանան փրկել իրավիճակը: Սակայն երբ ամեն ինչ արդեն կորած է եղել, բանկերը երկրորդ անգամ են դիմել «Մուլտի Գրուպին», որից հետո նոր միայն նրանք համաձայնվել են, քանի որ այստեղ արդեն հանրության պատշաճ կերպով ուղևորափոխադրումներ իրականացնելու խնդիր կար: Նորաստեղծ «Մուլտի ավտոտրանս» ՍՊԸ-ն անգամ նախկին լիցենզիաներից չի օգտվել և նոր լիցենզիաներով է սկսել աշխատել, ինչը ևս վկայում է, որ ոչ մի միտում, որևէ սուբյեկտի սնանկացման տանելու չի եղել: Այս ողջ պատմության մեջ ինչպես և Պալաչի ընկերությունների նախկին տնօրենն է նշում, միակ մեղավորը հենց ինքը Պալաչն է եղել և նա անգամ տարրական մարդկային հատկանիշներ չունի շնորհակալ լինելու, քանի որ նման սնանկացում կերազեր ցանկացած բիզնեսմեն: Մուլտի գրուպը երբ գնել է այդ երթուղիները սպասարկելու ակտիվները, Գագիկ Ծառուկյանի հրահանգով, գրավադրված գույքը, որի մեջ էին նաև Պալաչի հայրական տունը, բենզալցակայանն ու ավտոլվացման կետը, վերադարձրել է Հարությունյանների ընտանիքին: Այսքանից հետո ապշել կարելի է, թե ինչպիսի երախտամոռ ու աներես պետք է լինի մարդ, որ նման մեծահոգությունից հետո գնա ու ինչ-որ զրպարտիչ մեղադրանքներ ներկայացնի:
Հուսանք ՀՔԾ-ն ամբող մանրամասներով կիարականցնի քննություն, կբացահայտի Պալաչի ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության ողջ շղթան, այ դրանից հետո արդեն պալաչի վիճակին նախանձել չի լինի և նրան այս անգամ ոչ ոք չի փրկի ու օգնության ձեռք չի մեկնի, քանի որ նրա արածը անմարդկային կոչելը չափազանց մեղմ է այս պարագայում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular