ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներառական տնտեսական աճ, աշխատանքի խրախուսման քաղաքականություն. վարչապետի տնտեսական տեսլականը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ընթացքում ներկայացրել է կառավարության տեսլականը՝ տնտեսության կառուցվածքի, տնտեսական մոդելի և զարգացման ռազմավարության վերաբերյալ: 

«Արմենպրես»-ն առանձնացրել է վարչապետի կողմից ներկայացված սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական թեզերը և առաջնահերթությունները: 

  • Տնտեսական աճի այն մոդելը, որ նախկինում եղել է Հայաստանում, ընդունելի չէ, որովհետև տնտեսական այդ մոդելի առանցքը հանքաարդյունաբերությունն էր: ՀՀ տնտեսության զարգացման տեսանկյունից կարևոր է ներառական տնտեսական աճի մոդելը։ 
  • Հայաստանը պետք է ունենա արտահանման միտված տնտեսություն: Տեղեկատվական տեխնոլոգիաները, բարձր տեղնոլոգիաները, ադամանդագործությունը, ոսկերչությունը, թեթև արդյունաբերությունը պետք է լինեն արտահանմանը միտված։ Հայաստանի տնտեսության զարգացման կարևոր նախապայման է կրթության, գիտության և առողջապահության արտահանումը։ Վարչապետի կարծիքով՝ ՀՀ տնտեսությունը պետք է միտված լինի արտահանմանը, սակայն միևնույն ժամանակ քաղաքացիները հնարավորություն պիտի ունենան օգտագործել լավ որակի տեղական արտադրանքը: 
  • Ն. Փաշինյանը Հայաստանի տնտեսության «լոկոմոտիվի» դերում տեսնում է բարձր տեխնոլոգիական ապրանքների արդյունաբերությունը: Այս թեզը վերաբերում է բարձր տեխնոլոգիական արտադրանքին («կոշտ» արտադրանք), որտեղ ներդրումային հետաքրքրություններ և բարենպաստ նախադրյալներ են նկատվում, և ըստ վարչապետ Փաշինյանի՝ կառավարությունն ուզում է, որ դրանք ակտիվանան: Փաշինյանը խոսել է Ջրվեժում, Ինժեներական քաղաք նախագծային տարածքում բարձր տեխնոլոգիական արտադրանքի թողարկման մասին, հեռանկարային է համարել արևային էներգիայի կուտակիչ պանելների արտադրությունը, ընդգծել տեխնոլոգիական ապրանքների, կենցաղային տեխնիկայի արտադրություններ կազմակերպելու համար ներդրումների իրականացման կարևորությունը: Վարչապետը նկատել է, որ տեխնոլոգիական արտադրանքների արդյունաբերություն ունենալը հիմք կստեղծի ռազմարդյունաբերության համար, որի արդյունքում կստեղծվեն բարձր վարձատրությամբ աշխատատեղեր: Կառավարության խնդիրն է խթանել նշված արտադրությունների կազմակերպումը: 
  • ՏՏ ոլորտը Հայաստանում արդեն բավականին զարգացած է, և կառավարությունը կօժանդակի ոլորտի հետագա բնականոն զարգացմանը: 
  • Վարչապետը կարևոր է համարել այն, որ տնտեսության կառուցվածքի պատկերացումներում պետք է միշտ տեղ թողնել առաջարկությունների սեգմենտի համար: Նա առաձնացրել է փորձարարական ճյուղերը, օրինակ՝ բիոտեխնոլոգիաները, քանի որ այդ ոլորտի արտասահմանյան ընկերություններում բազմաթիվ հայեր մասնակցություն ունեն, և պետք է բանակցել նրանց հետ Հայաստանում այդ ընկերությունների դուստր ձեռնարկություններ հիմնելու համար: Նոր ճյուղեր կարող են լինել նաև դեղագործությունը, R&D-ն (Research & Development) և այլն: 
  • Կառավարությունը կարևորելու է ադամանդագործության և ոսկերչության ոլորտները և պատրաստ է ամեն ինչով աջակցել ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններին և գործարարներին։ Ոսկերչության ոլորտում նախատեսվում է «ապրանքների «տուրիստական» արտահանում» գաղափարի ներդրում, որն ուղղակիորեն փոխկապակցված է զբոսաշրջության ոլորտի հետ։ 
  • Բուհական համակարգի բարելավումը երկրի տնտեսության զարգացման համար շատ կարևոր նշանակություն ունի։ Պետք է այնպես ապահովել, որ մեր գիտնականները կարողանան իրենց ծառայությունները մատուցել ու նաև իրենց փորձը փոխանցեն մյուս սերունդներին, որպեսզի ձևավորվի մասնագիտական բազա և ունենանք նաև մեր գիտական ծառայություններն արտահանելու հնարավորություն: Հայաստանը պետք է հասնի նրան, որ գիտությունը գործնական գործառույթներ իրականացնի տնտեսության մեջ։ Ըստ վարչապետի՝ ՀՀ-ի այնպիսի կադրերի կարիք ունի, որոնք բուհն ավարտելուց հետո կարող են իրենց մասնագիտությանը համպատասխան ծառայություններ մատուցել։ 
  • Բնության շահագործման վրա հենված տնտեսության փոխարեն պետք է ուղղություն վերցնել դեպի բնության պահպանության վրա հենված տնտեսություն
  • Հայաստանը պետք է բարելավի զբոսաշրջային ենթակառուցվածքները և պատշաճ որակի ծառայություններ մատուցի: Ն. Փաշինյանի կարծիքով՝ զբոսաշրջությունը խթանելու և գովազելու ազդեցիկ միջոցը հենց զբոսաշրջիկն է, որ Հայաստան այցելելուց հետո սոցցանցերում տարածում է տեղեկատվություն երկրի մասին, իր ընկերներին խորհուրդ տալիս այցելել տվյալ երկիր։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է փոքր և միջին բիզնեսի դերը զբոսաշրջության զարգացման մեջ, մանսավորապես՝ տուրիստի ընդունելությունը և ծառայությունների մատուցման որակը կարող են նպաստել թե՛ իրենց բիզնեսի, և թե՛ զբոսաշրջության զարգացմանը։ 
  • Թեթև արդյունաբերության մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ ՀՀ-ն ունեցել է կոշիկի արտադրության լավ ավանդույթներ, և այժմ էլ որոշակի աշխուժացում կա կոշիկի, տեքստիլի արտադրության մեջ: 
  • Հայաստանում ինտեսիվ գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից կարևոր է անասունների գլխաքանակի աճը, քանի որ վերջինս արտահանման անսահմանափակ պոտենցիալ ունի։ 
  • Կառավարությունը չի վարելու աղքատության խրախուսման քաղաքականություն, այլ վարելու է աշխատանքի խրախուսման քաղաքականություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվելու աշխատել և գումար վաստակել, այլ ոչ թե հույսը դնել նպաստի և պետության կողմից օգնության այլ միջոցների վրա: 
  • Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է գտնվելու աղբի հավաքման և վերամշակման գործընթացը։ Մի քանի ուղղություններով բանակցություններ են ընթանում, աշխատանքներ են կատարվում աղբի վերամշակման մեխանիզմների զարգացման ուղղությամբ։ 
  • Հարկային դաշտի պարզեցում և եկամտահարկի նվազեցում, միկրոբիզնեսը կլինի հարկային առումով արտոնյալ պայմաններում:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular